Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 23 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ոչ լրիվ միջնակարգ կրթության դեմ պայքարի համաշխարհային օր, Ժեստային լեզուների համաշխարհային օր, Բիսեքսուալ համայնք՝ Բիսեքսուալության օր, Արգենտինա՝ Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության օր, Ղրղզստան՝ Պետական լեզվի օր, Սաուդյան Արաբիա՝ Ազգային օր, Բրազիլիա՝ Պաղպաղակի օր, Բրունեյ՝ Ուսուցչի օր, Ֆրանսիա՝ Ուտելիքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1723 —Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի Ռոուսաստանին են անցել Դերբենտը, Բաքուն, Ռեշտը, Շիրվան պրովինցիան, Գիլյանը, Մազանդարանը և Աստրաբադը։

1865 –ծնվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը։

1920- սկսվել է հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանի վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը եղել է Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսը 30 հազար զինվորով։

– ծնվել է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը։

1922 —Իոսիֆ Ստալինը ներկայացրել է  խորհրդային հանրապետությունների «ավտոնոմիզացիայի» նախագիծ, ըստ որի ՌՍՖՍՀ-ն պետք է կլաներ այդ հանրապետությունները, բայց Լենինը մերժել է այդ նախագիծը։

1969 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին։

1985 –վախճանվել է գրականագետ Արֆո Պետրոսյանը։

1991- Հայատանի Գերագույն խորհուրդը համաձայն հանրաքվեի արդյունքների ընդունել է համապատասխան սահմանադրական օրենք և հայտարարել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից։

2001-կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:

2005-Ստամբուլի դատարանն արգելել է Բողազիջի համալսարանում նախատեսված անցկացվելիք  «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը:

2018- կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որից հետո քաղաքապետ է դարձել Հայկ Մարությանը։

2020-Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ, և խնդրել են պատգամավորներին սատարել Ամուլսարի համայնքներում օրինականության վերականգնմանը եւ պաշտպանել համայնքների շահերը, ոչ թե միայն բնապահպան ցուցարարներին։

2021-Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

480 մ․թ․ա․ —ծնվել է հին հունական դրամատուրգ Եվրիպիդը։

63 մ․թ․ա․ —ծնվել է Հռոմի առաջին կայսր Գայ Հուլիոս Կեսար Օկտավիան Ավգուստը։

38 —Հռոմում աստվածների շարքն է դարսվել հռոմեական կայսր Կալիգուլայի վախճանված քույրը՝ Դրուզիլլան։

1122 —կնքվել է Վորմսյան կոնկորդատը, ըստ որի Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ 5-րդը վերականգնել է Հռոմի պապի իրավունքը, նշանակել եպիսկոպոսներ և երաշխավորել է վերադարձնել նախկինում զավթված եկեղեցական հողերը։

1215 –ծնվել է մոնղոլների մեծ խան Խուբիլայը։

1561 —Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրամայել է դադարեցնել Ֆլորիդայի գաղութացումը։

1595 —իսպանական կառավարությունը որոշում է ընդունել ոչ թե ոչնչացնել Ամերիկայի հնդիկ բնակչությանը, այլ գաղութներ ստեղծելով հավատի բերել նրանց:

1666 —վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը, որը հանդիսանում է ճարտարապետությունում դասականության ավանդույթների ստեղծողներից մեկը։

1784 —ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդը ստորագրել է հրաման, ըստ որի բոլոր թաշկինակները պետք է լինեն քառակուսի, քանի որ կլոր թաշկինակներ կարելը ձեռնտու չէ։

1819 —ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոն, որն առաջինն է չափել լույսի արագությունը։

1835 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին։

1846–Բեռլինի աստղադիտարանի գերմանացի աստղագետ Իոհանն Գոտտֆրիդ Գալլեն առաջնորդվելով Լեվելյեի ցուցումներով հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը:

1848 —ամերիկացի Ջոն Կուրտիսն իր տանը ստեղծել է առաջին ծամոնը։

1861 —ծնվել է գերմանացի ինժիներ, գյուտարար և «Bosch»ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշը։

1866 –ծնվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը։

1870 –վախճանվել է ֆրանսիացի գրող և պատմաբան Պրոսպեր Մերիմեն։

1889– հիմնադրվել է«Նինթենդո» ընկերությունը:

1915 - Ռոլան Գարոսը դարձել է առաջին օդաչուն, որը 7 ժամ 53 րոպեում հատել է Միջերկրական ծովը։

1932 —հրատարակվել է «Արաբական թագավորությունների միավորման մասին» օրենքը, ըստ որի առաջացած պետությունը սկսվել է անվանվել Սաուդյան Արաբիայի թագավորություն։

1939– ավստրիացի մեծանուն հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը Լոնդոնյան իր բնակարանում իրականացրել է էֆտանազիա:

1943 –ծնվել է իսպանացի երգիչ-երգահան Խուլիո Իգլեսիասը։

1970– ստեղծվել է Կանանց թենիսի ասոցիացիան:

1973– վախճանվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան:

1997– պաշտոնապես ներկայացվել է«Յանդեքս» որոնողական համակարգը:

1999 —հայտարարվել է, որ Չինաստանում հայտնաբերվել է ամենահին երաժշտական գործիքը՝ մոտ 9 հազար տարեկան ֆլեյտան։

2002– սկսվել է«Բրիգադա» սերիալի ցուցադրությունը:

2002 —Բելգիայում օրենքի ուժ է ստացել էվթանազիայի մասին օրենքը։

2008- հանրությանն է ներկայացվել «Android» օպերացիոն համակարգի առաջին տարբերակը։

2012 –վախճանվել է ռուս գեներալ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար
Ամենադիտված