Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 25 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մոզամբիկ՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Խարկիների հարգանքի ազգային օր (խարկիներն ալժիրցի մուսուլման զինծառայողներն են):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1796 – ծնվել է բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Հարություն Ալամդարյանը:
1908 –ծնվել է  հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ Ալեքսանդր Մանուչարյանը։
1939 –ծնվել է հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը:
1944 –վախճանվել է  բանասեր, գրականագետ, բառարանագիր Մանուկ Աբեղյանը:
1944-ծնվել է քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանը:
1990-ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում  երկու ադրբեջանական ուղղաթիռներ սկսել են ռմբակոծել Ստեփանակերտը:
1991- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  սկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը «Ալազան» հակակարկտային կայանքներով, որը շարունակվել է 120 օր:
1992-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր, որը սակայն չի պահպանվել:
2001-Երևանյան «Առագաստ» ջազ-սրճարանում հայտնաբերվել է 43-ամյա Պ. Պողոսյանի դիակը: Ըստ վարկածի նրան սպանել են նախագահի թիկնապահները:
2005- ամերիկյան «Ֆորբս» հանդեսը գրել է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանն իր կարողությունը  հասցրել է 10 միլիարդ դոլարի և ներկայումս  թիվ 19-րդ հարուստ մարդն է աշխարհում: 
2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»:
2013-ղարաբաղցի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են»: Լեռնային Ղարաբաղի ամենահայտնի տեսարժան վայրը վերանորոգվել և բարեկարգվել է։
2014-Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին վստահվել է Սուրիկ Խաչատրյանին:
2017-Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ-ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց:
2020-կալանավորվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
2022- կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 18 համայնքներում, որոնցից միայն 8-ում է իշխող ուժին հաջողվել բացարձակ հաղթանակ տանել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

275 – վախճանվել է Հռոմի կայսր Ավրելիանոսը, և Հռոմի Սենատը կայսր է հռչակել Տակիտոսին:
1066 —կայացել է Ստամֆորդ-Բրիդժի ճակատամարտը, որը 200 տարի տևած վիկինգների անգլիական արշավանքների  վերջին ճակատամարտն է, որտեղ նարվեգական թագավոր Հարալդի բանակը գլխովին ջախջախվել է Գոդվինսոնի ղեկավարած անգլոսաքասական բանակի կողմից:
 1396– Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվել է խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը:
1493– Քրիստափոր Կոլումբոսը սկսել է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա:
1513 —իսպանացի կոնկիսկադոր Վասկո դը Բիլբաոն իր ջոկատով հատել է Պանամայի  պարանոցը և դարձել Խաղաղ օվկիանոս հասած առաջին եվրոպացին:
1555– ստորագրվել է Աուգսբուրգի հաշտությունը, կամ Աուգսբուգի համաձայնագիրը կնքված  Աուգսբուրգ քաղաքում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս 5-րդի և Շմալկալդինյան դաշինքի միջև։
1644 –ծնվել է  դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:
1683– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժան Ֆիլիպ Ռամոնը:
1789-ռուսական բանակի գեներալ-մայոր Դոն Խոսե դը Ռիբասը գրավել է թուրքական Հաջի-Բեյ ամրոցը  (ներկայիս Օդեսա քաղաքը):
1818 —անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելն աշխարհում առաջին անգամ իրականացրել է արյան փոխներարկում մարդուց մարդուն:
1845 – ծնվել է անգլիացի արևելագետ, խեթագիտության հիմնադիրներից մեկը հանդիսացող Արչիբալդ Հենրի Սեյսը:
1897– ծնվել է ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ֆոլքները:
1906 –ծնվել է  ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:
1926 —Հենրի Ֆորդն իր աշխատողների համար սահմանել է 5-օրյա աշխատանքային շաբաթ և 8-ժամյա աշխատանքային օր:
1932– ծնվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:
1935 —ԽՍՀՄ-ում իջեցվել է մսի գինը, և հանվել են տալոնները մսի, ձկան և շաքարի համար:
1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակն ազատագրել է Սմոլենսկը:
1949– ծնվել է իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը հանդիսացող Պեդրո Ալմոդովարը:
1956– շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը:
1968- ծնվել է ամերիկացի  դերասանուհի, երգչուհի Քեթրին Զետա-Ջոնսը:
1970– վախճանվել է գերմանացի հանրահայտ գրող, 20-րդ դարի ամենաընթերցվող գրողներից մեկը հանդիսացող Էրիխ Մարիա Ռեմարկը:
1972 - Նորվեգիայում անցկացված հանրաքվեում ընտրողները մերժել են Նորվեգիայի Եվրամիությանն անդամակցությունը:
1974 — «Սայենս» ամսագրում առաջին անգամ բերվել են տվյալներ առ այն, որ աէրոզոլները քայքայում են Երկրի օզոնային շերտը:
2002 —Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Մամսկո-Չույսկի շրջանի Մամա և Վիտիմս ավանների շրջանում նշանակալի լուսային և ձայնային էֆեկտներով ընկել է Վիտիմյան բոլիդը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա
Ամենադիտված