ՌԴ ԱԳՆ. ՌԴ-ն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար, ասվում է ՌԴ ԱԳՆ թգ ալիքի հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ զորախումբն իր ակտիվ միջնորդությամբ վերահսկում է սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարի պահպանումը։
«Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը խաղաղ զինված առճակատման նոր բռնկումը և բնակչության շրջանում զոհերը կանխելն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԽԶ-ի միջոցով լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարածաշրջան են հասցրել 125 տոննա մարդասիրական օգնություն և 65 տոննա վառելիք։
Ծրագրերը ներառում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարում Լաչինի և Աղդամի երթուղիներով: Վերջին տվյալներով՝ խաղաղապահների բազային ճամբարում կա մինչև 700 փախստական, որոնցից ավելի քան 400-ը երեխաներ են։
ՌԽԶ-ի հրամանատարության անմիջական մասնակցությամբ բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև։ Այդ շփումների առաջնահերթ խնդիրներից են ապառազմականացման, խաղաղ կյանքի վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը։
«Մենք հուսով ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների ընթացքում պայմանավորվածությունների փաթեթի կատարման աշխատանքների արագ վերսկսմանը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հումանիտար շփումների զարգացումը»,- ասվում է հայտարարության մեջ։