Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարյալ մանիպուլյացիաներն ու իրավիճակը փրկելու ճանապարհը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղուց արդեն նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության գործողությունները չեն համընկնում նրանց հայտարարություններին ու խոսքերին։ Այդպես եղել է հինգ տարի շարունակ: Բայց հետաքրքիրն այն է, որ նրանք սկսել են այնպիսի հայտարարություններ անել, որոնք արմատապես հակասում են 2018 թվականի ընթացքում իրենց կողմից արված հայտարարություններին։ Չնայած՝ դա էլ է օրինաչափ. երբ անընդհատ ստում ես, ի վերջո, գալու է նաև ստերի՝ միմյանց հակասելու փուլը: Օրինակ՝ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում ժողովրդին «սեր խոստովանելու» համար։ Նույնիսկ խոնարհվում էր նրանց առջև, ասում էր՝ ձեր իշխանությունն է, ինչ կուզեք՝ կանեք: Նա մասնավորապես հայտարարում էր, թե «մենք երբեք-երբեք ձեզ մենակ չենք թողնի, մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ»։

Իսկ մյուս իշխանականներն էլ կրկնում էին, որ հող են դառնալու հպարտ քաղաքացիների ոտքերի տակ, իսկ հիմա արդեն ամեն ինչ փոխվել է, «հպարտ քաղաքացուն» են հող դարձրել իրենց ոտքի տակ, իսկ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները սկսել են խոսել քաղաքացիների վրա կրակելուց։ Հիմա ասում են, թե անթույլատրելի է պետական պահպանության շենքեր մուտք գործել, ճանապարհ փակել, այս անել-այն անել... Հասկանում եք, չէ՞, ուրեմն, 2018 թվականին իրենց կարելի էր փողոցներ փակել, պետական շենքեր արգելափակել, նույնիսկ ռադիոտուն ներխուժել, իսկ հիմա ոչինչ չի կարելի, հիմա այնպիսի բիրտ ուժով են ոստիկաններն ու, մասնավորաբար, բրետավորները պայքարում սեփական ժողովրդի դեմ, որ նույնիսկ կասկածում ես, թե նրանք իսկապես հայազգի են:

Երևանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ այսօրվա իշխող ուժն այլևս ժողովրդականություն չունի։ Ավելին, նրանք հիմա բացարձակ մերժված են և մնացել են ամեն ինչ կորցնելու ահից «հավատարիմ» մնացող քպականների, ֆեյքերի ու իրականությունը բացարձակ չընկալող, ընկալելու ունակություն կամ ցանկություն չունեցող որոշ զանգվածի հույսին: Բայց սրանք էլ ամուր հենարան չեն, թիմը «տակից» կփախչի մի գիշերում, երբ Նիկոլ Փաշինյանի դիրքերն արդեն իրենց համար նկատելի առարկայական երերան, իսկ նշյալ զանգվածը պարզապես չի կարող կայուն լինել: Տակը մնում են իրավապահները, որոնց վրա էլ հիմա հենված է Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն, ստացվում է՝ միայն նրանց վրա: Ու այս պարագայում Նիկոլ Փաշինյանը միայն մեկ խնդիր է լուծում, ինչքան հնարավոր է՝ մնալ իշխանության՝ թեկուզ և եթե դրա գինը շատ թանկ լինի երկրի համար։

Դրա համար էլ բոլորին մեղադրում է՝ նախկիններին, արտաքին խաղացողներին, բայց ոչ մի դեպքում իրեն։ Ու ըստ այդմ, իշխանական քարոզչամեքենան այն թեզն է շրջանառում, որ եթե իշխանափոխություն լինի, ոչինչ չի փոխվելու։ Սա կատարյալ անհեթեթ կեղծիք է, բացարձակ, որևէ քննադատության չդիմացող մանիպուլ յացիա: Ի վերջո, բավական է միայն արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը բացառապես թշնամու օրակարգով է առաջ շարժվում, ինչի համար էլ Փաշինյանը գովեստների է արժանանում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Եվ եթե որևէ մեկը մտածում է, թե Արցախի հայաթափմամբ ամեն ինչ ավարտվելու է, ապա չարաչար սխալվում է։ Ադրբեջանը Իսրայելից, Թուրքիայից ու Պակիստանից ահռելի սպառազինություն է ներկրել։ Արցախի հարցերը լուծելու համար նման սպառազինության կարիքը չկար, քանի որ ամիսներ շարունակ շրջափակման պայմաններում արցախահայությունն արդեն հյուծվել էր և ի վիճակի չէր երկար դիմադրելու։ Պարզ է, որ այդ զենքը կրակելու է Հայաստանի ուղղությամբ։

Պատահական չէ, որ Ադրբեջանը գեներացնում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» թեման, իսկ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն էլ գնալով ավելի ակտիվորեն են խոսում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այսինքն, Փաշինյանի իշխանավարման շարունակության պարագայում հաջորդ պատերազմը կարող է լինել Հայաստանի տարածքում։ Ու այն պնդումները, թե Ալիևը ասել է, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, և դրանով Հայաստանն ապահովագրվում է հետագա ագրեսիայից, հիմքեր չունեն, քանի որ պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանի նախագահը չի խոսել կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, ինչպես արել է Նիկոլ Փաշինյանը՝ վերջնականապես կործանելով Արցախը։ Ի վերջո, եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նպատակ չունի, ապա ինչո՞ւ է Բաքուն Արցախից բռնազավթված տարածքի մի մասը հռչակել որպես «Արևել յան Զանգեզուր» ու շրջանառում «Արևմտյան Զանգեզուրի» հետ միավորելու թեման։

Շատ է խոսվում այն մասին, թե Իրանը կպաշտպանի Հայաստանին ու չի թողնի, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կտրի Իրան-Հայաստան սահմանը։ Բայց նման իրավիճակներում չպետք է հույսներս դնենք արտաքին ուժերի վրա: Եվ հետո՝ նախ սեփական երկրի իշխանությունները պետք է պաշտպանեն Հայաստանի շահերը, որպեսզի նույն ակնկալիքն ունենանք արտաքին խաղացողներից: Նաև սրա համար է պետք փոխել իշխանությունը: Փաշինյանի իշխանության պարագայում որևէ հաջողության հասնելն արդեն անհնար է։ Թշնամին ամեն անգամ ստորացնում է ՀՀ իշխանություններին, որոնց ուժը բավարարում է միայն Հայաստանի ներսում մարդկանց ոստիկանների միջոցով ծեծելու ու քաղաքացիների վրա կրակելու պատրաստակամության հարցում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը 
Ամենադիտված