Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հավակնություններն ու արցախահայության իրավունքների անտեսումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում նոր աշխարհակարգի փոփոխության գործընթաց է տեղի ունենում։ Եվ այս փոփոխության բուռն գործընթացն իր հետ աշխարհաքաղաքական սալերի տեկտոնիկ տեղաշարժերի է հանգեցնում։ Արդյունքում աշխարհի տարբեր մասերում միջազգային հիմնական ակտորների միջև առճակատում է տեղի ունենում, որն իր դրսևորումն է ստանում պատերազմի, տնտեսական սահմանափակումների և այլ ուղղություններով։ Այս պարագայում որոշ պետություններ էլ, որոնց դերակատարությունը որևէ տարածաշրջանից դուրս չէր գալիս, լուրջ խաղացող դառնալու հայտ են ներկայացնում։

Օրինակ՝ Թուրքիան, օգտվելով փլուզվող աշխարհակարգի ստեղծած պայմաններից, փորձում է հակամարտություններում ներգրավվելու և դիվանագիտական մանևրների միջոցով վերածվել համաշխարհային նշանակության խաղացողի։ Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիան դարձել է դերակատար, ինչի մասին նախկինում դժվար էր պատկերացնել։ Ներկայում Լիբիայում և Սոմալիում էական թուրքական ռազմական ներկայություն կա։ Սիրիայում և Իրաքում Թուրքիան ևս գործոն է դարձել, քանի որ ժամանակ առ ժամանակ քուրդ ահաբեկիչների դեմ պայքարելու անվան տակ ներխուժում է այս երկրների հյուսիսային շրջաններ ու իր ազդեցությունը հաստատում։ Եթե Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասը հիմնականում համարվել է ռուսական ազդեցության գոտի, ապա այս տարածաշրջանում ևս իրավիճակ է փոխվել։ Մոսկվան ստիպված է արդեն իր քայլերը համաձայնեցնել Անկարայի հետ։

Թուրքիան մեծ արագությամբ հաստատվում է Ադրբեջանում ու պատրաստվում է հիմքեր ստեղծել իր պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Բայց պանթուրքական պլանների իրականացմանը խանգարում են Հայաստանն ու Արցախը։ Անկարայի մտադրությունների մեջ մտնում է ոչ թե Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքով ճանապարհի բացումը դեպի Ադրբեջան, այլ թուրքական իրավազորության տակ գտնվող «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որի շրջակայքում հայեր չեն ապրի, որպեսզի չխոչընդոտեն թուրքական ճանապարհի գործունեությանը։ Նպատակն այն է, որ արդյունքում Թուրքիան տարածվի դեպի Միջին Ասիա՝ ստեղծելով ահռելի տարածք զբաղեցնող ու բնակչություն ունեցող համաթյուրքական խոշոր միավորում։ Թերևս պատահական չէ, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից ու Արցախում Բաքվի վերահսկողության հաստատումից հետո թուրքական մամուլը սկսել է ազդարարել այն մասին, որ հաջորդ քայլը պետք է լինի «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

Ճիշտ է՝ արևմտյան պատժամիջոցային ճնշման պարագայում Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցության ու նաև ցամաքային կապ ունենալու խնդիր ունի, սակայն եթե պանթուրքական պլանները իրականություն դառնան, ապա Թուրքիան, խաղարկելով թյուրքախոս բնակչության և մահմեդականության գործոնները, տարածաշրջանից ուղղակի դուրս է մղելու Ռուսաստանին։ Աշխարհաքաղաքական փոփոխություններին բնորոշ մեկ այլ կարևոր իրողություն է որոշ դեպքերում ժողովուրդների իրավունքներին չափազանց մեծ նշանակություն տալն ու, միևնույն ժամանակ, առանձին դեպքերում դրանց անտեսումը այն պարագայում, երբ այն ուղղակի գոյաբանական նշանակություն ունի։ Օրինակ՝ ուկրաինական հակամարտության պարագայում ռուսական կողմն իր կողմից նախաձեռնված ռազմական գործողություններին լեգիտիմ հիմք տալու համար ընդգծում է այն հանգամանքը, որ ռուսախոս բնակչության իրավունքները Ուկրաինայի կողմից խախտվում են, և այդ մարդիկ կանգնած են ցեղասպանության ենթարկվելու վտանգի տակ։

Իսկ Ուկրաինան էլ իր հերթին առաջ է քաշում այն փաստարկը, թե Ռուսաստանը, նախաձեռնելով ռազմական ներխուժում, նպատակ ունի վերացնել ուկրաինացիների ինքնությունը։ Այլ իրավիճակ է Արցախում, որի բնակչությունը կանգնած է կոնկրետ էթնիկ զտումների ու ցեղասպանության իրական վտանգի առաջ։ Հազարամյակներ շարունակ հայերով բնակեցված այդ տարածաշրջանը կարող է կարճ ժամանակահատվածում հայաթափվել։ Ադրբեջանական հասարակության ներսում այնքան մեծ դոզայով է սրսկվել հայության նկատմամբ ատելությունը, որ արցախահայության գոյատևումը անհամատեղելի է Ադրբեջան կոչվող հանցավոր պետական կազմավորման հետ։ Նույնիսկ Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան առանձին հայտարարություն տարածեցին ի պաշտպանություն Արցախի՝ նշելով, որ առկա է բացահայտ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ։

Մինչ միջազգային հանրությունը խոսում է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության մասին, Ադրբեջանը 9 ամիս շարունակ շրջափակման մեջ է պահում Արցախը, որին հետևում է ադրբեջանական ռազմական ագրեսիան։ Արցախահայության նկատմամբ իրագործված հանցագործություններին չեն հետևում միջազգային հանրության գործնական քայլերը։ Ռուսաստանն իր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղապահների միջոցով ի վիճակի չէ ամբողջովին ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքների իրացումը, իսկ արևմտյան պետություններն էլ, օրինակ՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, խոսում են արցախցիների իրավունքների մասին, բայց կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։ Միայն լոկ խոսքեր ու հայտարարություններ։

Օրինակ՝ պատժամիջոցների սահմանման մասին հայտարարությունը բավարար էր Ալիևին զսպելու համար, բայց Եվրամիությունում ավելի մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում Ադրբեջանից ներկրվող գազի ծավալներն ավելացնելու հարցում։ Ու այսպես անտեսվում են արցախցիների իրավունքներն ու արդարացվում Արցախի նկատմամբ ռազմական հանցագործությունները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված