Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի անհաշվարկ ու կործանարար քայլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի պահ եկեք պատկերացնենք, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, բայց վերջին հնգամյակում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց և շատ կազմակերպված Ռուսաստանը դարձրեց Հայաստանի թշնամի, ու խոսքը ոչ թե զուտ տեսական, այլ կիրառական ասպեկտների մասին է․ սա կայացած փաստ է, ինչին ականատես ենք բոլորս։

Թերևս բոլորս ենք հիշում, թե ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ին, հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում խոցվեց ՌԴ Մի-24 ռազմական ուղղաթիռը: Խոցումից երեք ժամ անց Բաքուն ներողություն խնդրեց ռուսական կողմից այս դժբախտ պատահարի համար, հայտարարեց, որ եղածը պատահականություն էր և ուղղված չէր ՌԴ դեմ։ Ավելին, Ալիևը 2023-ի սեպտեմբերի 20-ին Արցախի տարածքում Ճանկաթաղ գյուղի մոտակայքում սպանել է ռուսական խաղաղապահ զորախմբի հինգ ծառայողների։ Դիտակետից վերադարձող խաղաղապահների մեքենան հայտնվել է կրակի տակ, ոչ ոք չի փրկվել։ Դեպքից մեկ օր անց՝ սեպտեմբերի 21-ին, ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Ալիևը ներողություն խնդրեց կատարվածի համար։

Ըստ էության, Ալիևը չխորշեց երկու անգամ ի տես աշխարհի ներողություն խնդրել Ռուսաստանից իր «սխալ» գործողությունների համար և սա այն Ալիևը, որը վայելում է Թուրքիայի անթաքույց հովանավորությունը․ ի դեպ՝ բոլորովին բացառված չէ, որ դիվանագիտական այս խոհեմությունն Ալիևին հուշել է հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Բացի ներողությունից, Ալիևը քաղաքական կարևորագույն ռեվերանս արեց Մոսկվային։ Սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողություններից հետո՝ դիմելով Ադրբեջանի ժողովրդին, Իլհամը նաև քաղաքական հայտարարություն արեց՝ ուղղված Մոսկվային, որը կարելի է անվանել անգամ հավատարմության երդում։

Իր խոսքում նա ընդգծել էր․ «Առաջարկում ենք այն ուժերին, որոնք հեռու են մեր տարածաշրջանից, բայց հետապնդում են իրենց քաղաքական օրակարգը և հայ ժողովրդին օգտագործում, շահագործում են որպես գործիք, հանգիստ թողնեն մեզ։ Նրանք, ովքեր նստած են աշխարհի մյուս կողմում և մեր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում, թող մեզ հանգիստ թողնեն և թույլ տան, որ Հարավային Կովկասն ազատ շնչի»։ Այլ կերպ ասած՝ նա մի կրակոցով խոցեց երկու նապաստակ՝ Մոսկվայում և Թեհրանում։

Եկեք նայենք, թե ինչ է անում Փաշինյանը․ ի հեճուկս Բաքվի մշակված ու հաշվարկված այս քաղաքականությանը, Երևանում Նիկոլը ոչ միայն չի ընդունում, որ այս պահին իր «Ալմա Աթա» օպերացիայի հետևանքով ենք հասել այս կետին, ընդ որում, չի ընդունում անգամ, երբ ուղիղ իր երեսին ասում են, այլև պարզվում է՝ սեպտեմբերի 20-ին, Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում էլ չի ընդունել, որովհետև ՀՀ Անկախության օրվա իր «շնորհավորանքում» դեռ պնդեց, թե ինքն ու իր «Ալմա Աթան» ճիշտ են:

Փորձենք հասկանալ այն հիմքերը, որոնք ուներ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում իրականցնելիս։ Առաջին՝ Պրահայում Փաշինյանի հետ պայմանավորվածությունից հետո, ըստ որի, Փաշինյանը, հիմք ընդունելով Ալմա Աթայի հռչակագիրը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածք։ Եվ երկրորդ՝ սեպտեմբերի 12-ին Պուտինը հայտարարեց. «Եթե ՀՀ-ն ինքն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, մենք ի՞նչ։ Ղարաբաղի կարգավիճակը ՀՀ-ն ինքն է որոշել»։ Այսքանից հետո Ալիևը կարիք անգամ չուներ սպասելու Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտին։ Այն երկու ուժերը, որոնք պետք է խանգարեին Ալիևին վերցնել Արցախը, ուղիղ հայտարարեցին, որ խանգարել չեն պատրաստվում։

Այլ կերպ ասած, Նիկոլի համար անգամ Պուտինի ուղիղ խոսքն ազդակ չէր մոտեցող արհավիրքի մասին։ Փաշինյանը նույն օրը Պուտինի արած բոլոր հայտարարություններից շեշտում էր այն մեկը, թե Ռուսաստանի նախագահն ասաց՝ իր հետ խնդիրներ չունի։ Փաստ է մնում այն, որ Վլադիմիր Պուտինի հետ մեկ հեռախոսազրույցով Իլհամը կարողացավ «դասավորել իր գործերը», իսկ Նիկոլը՝ ոչ։ Իր այս անհայրենիք գործելաոճով Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սխալն ընդունել չգիտի, անգամ, երբ զոհերին նորից հարյուրներով ենք հաշվում։

Տեղի ունեցած այս դժոխքից ու քաոսից հետո ամբողջ ռուսական մեդիան ու տեղեկատվական տիրույթն ատելությամբ էին խոսում «անշնորհակալ հայերի մասին»։ Շեշտում՝ Փաշինյանի գործերի, հայտնի զորավարժության և Փաշինյանի տիկնոջ կիևյան վոյաժի մասին։  Ամփոփելով՝ հավելենք, որ ՀՀ ղեկավարը, անկախ նրանից՝ ով կլինի, պետք է ունենա հաշվարկելու, մանևրելու, ճիշտ ժամանակին հետքայլ անելու և թշնամիներ չստեղծելու բացառիկ կարողություն։

Արմեն Հովասափյան

Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
Ամենադիտված