Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 27 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Զբոսաշրջության համաշխարհային օր, Ծովի համաշխարհային օր, Մեքսիկա՝ Անկախության պատերազմի ավարտի օր, Բելգիա՝ ֆրանկախոս հասարկության օր, Ռուսաստան՝ Նախադպրոցական հաստատությունների աշխատողների օր, Ուկրաինա՝ Զբոսաշրջության օր, Մոնղոլիա՝ Հեռուստատեսության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829– Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանն առաջին անգամ բարձրացել են Արարատի գագաթը:

1914– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:

1950 – ծնվել է նկարիչ Հենրի Գարուկյանը, որը կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։

1976 – վախճանվել է հայ խորհրդային մեխանիկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արտավազդ Մխիթարյանը, որի ղեկավարությամբ կատարվել են Սևանա լճի պրոբլեմի լուծման հիմնարար հետազոտություններ։

2004– Երևանի խորհուրդը հաստատել է Երևանի դրոշը:

2005– վախճանվել է հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր Վիկտոր Իսրաելյանը:

- Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը Ֆիզուլիի շրջանի Բեյուք Բաղմանլի գյուղում հատուկ օպերացիա է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է 20 մարդ, ովքեր մեղադրվել են «հայերի հետ համագործակցելու» մեջ:

2006-Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել է Հայոց ցեղասպանությունից տուժածների կամ նրանց հետնորդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենք:

2008- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել նորակառույց Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի օծման արարողությունը:

2020-ադրբեջանական բանակը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա հյուսիսային և հարավային ուղղություններով զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու մասսիվ օգտագործմամբ: Սկսվել է 44-օրյա ղարաբաղյան երկրորդ պատերազմը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

489 –օստգոթերի Իտալիայի նվաճման արշավանքի ժամանակ Վերոնա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որի ժամանակ Թեոդրիխ Մեծի ղեկավարած օստգոթական բանակը հաղթել է Իտալիայի թագավոր Օդոակրի գլխավորած բանակին:

1066 —Նորմանդիայի հերցոգ Վիլհելմ Նվաճողի բանակը նավերով անցնելով Լա-Մանշը ափ հանվել է անգլիական Պեվենսի քաղաքի շրջակայքում:

1130 —Հարավային Իտալիան և Սիցիլիան միավորվել են ստեղծելով Սիցիլիական թագավորություն:

1480 —Իսպանիայի կառավարիչներ Իզաբելլա Կաստիլսկայան և Ֆերդինանդ Արագոնցին Հռոմի պապ Սիքստ 4-րդի թույլատվությամբ ստեղծել են Իսպանական ինկվիզիցիան:

1590 –Հռոմի պապ Ուրբան 7-րդը վախճանվել է պապ ընտրվելուց ընդամենը 13 օր անց:

1672 —Աֆրիկյան Թագավորական ընկերությունը (Անգլիա) ստացել է Աֆրիկայի ստրուկների վաճառքի մոնոպոլ իրավունք:

1777 - Փենսիլվանիայի Լանկաստեր քաղաքը մեկ օրով դարձել է ԱՄՆ-ի մայրաքաղաք:

1818-ծնվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն:

1821 - Մեքսիկան ձեռք է բերել անկախություն Իսպանիայից:

1821 - Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը հայտարարում է, որ վերծանել է Ռոզետյան քարը:

1863 —Սանկտ-Պետերբուրգում բացվել է Ռուսաստանում առաջին մանկապարտեզը:

1891 – վախճանվել է ռուս գրող Իվան Գոնչարովը:

1905– գերմանական «AnnalenderPhysik» թերթում տպագրվել է Ալբերտ Էյնշտեյնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվել է նշանավոր E=mc² բանաձևը:

1913– ծնվել է ամերիկացի հոգեբան, աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը հանդիսացող Ալբերթ Էլլիսը:

1917 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էդգար Դեգան:

1931 – ծնվել է ավստրիացի երգիչ, դերասան Ֆրեդի Քուինը:

1937 —Ալբիոն քաղաքում (Նյու-Յորքնահանգ) բացվել է առաջին Սանտա-Կլաուսների ուսուցման դպրոցը:

1940 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինում Գերմանիան, Իտալիան և ճապոնիան ստորագրել են Եռյակ դաշինքի պայմանագիրը:

1941 —Սիրիան հայտարարվել է անկախպետություն:

1959 - Հոնսյու կղզում տեղի ունեցած թայֆունի զոհ է դարձել 5000 մարդ:

1984– ծնվել է կանադացի հանրահայտ երգչուհի Ավրիլ Լավինը:

1998-ստեղծվել է Գուգլ կայքը:

1990– ԽՍՀՄ-ըմտել է Ինտերպոլի մեջ:

1991 —ԽՍՀՄ Կոմերիտմիության 22-րդ արտահերթ համագումարը որոշել է դադարեցնել կազմակերպության գործունեությունը:

1993 —վարց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար, որի արդյունքում քաղաքն անցել է աբխազների ձեռքը:

 1996 —գրավելով Քաբուլը թալիբները կախել են Աֆղանստանի նախկին նախագահ Մուհամեդ Նաջիբուլլային:

2022- վախճանվել է խորհրդային և ռուսական դերասան, էստրադային երգիչ, պարուսույց Բորիս Մոիսեևը:

Կ. Խաչիկյան

Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ» Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղաuպանության ճանաչումը. «Ժողովուրդ» Ով է վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ» Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ» Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել․ «Հրապարակ» 34 մլն դրամ ջազի միջազգակին օրվա առթիվ, որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես. «Ժողովուրդ» 10-ից ավել վիրավորներ․ ինչ է կատարվել ԼոռիումԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին
Ամենադիտված