Բաքվի եւ Անկարայի հանցագործությունները հնարավոր են դարձել ԵՄ վախկոտության եւ փոխզիջման շնորհիվ. Վալերի Բուայե
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախի անհետացումից հետո կհաջորդեն հարձակումներ Հայաստանի դեմ, X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։
«Թուրքերը եւ ադրբեջանցիները, արբած իրենց անպատժելի չարագործություններից, կհարձակվեն Կիպրոսի, հունական կղզիների դեմ։ Նրանք հայտարարում են այդ մասին։ Զարմանալի չէ, որ նրանց հանցագործությունները հնարավոր են դարձել շնորհիվ ԵՄ վախկոտության եւ փոխզիջման»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական քարոզչության արդյունավետությունը հիմնված է խավիարային դիվանագիտության վրա՝ ամրացված «մեր վախկոտությամբ եւ մեր գազային թուլությամբ»։ «Այսօր հայերի համար անհետանում է Արցախը, դա ճամպրուկ է կամ դագաղ, վաղը կլինի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն էլ ավելի շատ կխախտվի։
Արցախում բոլորը չէ, որ դուրս գալու իրավունք ունեն. ադրբեջանցիները տեսակավորում են հայերին՝ ով կարող է հեռանալ, ով՝ ոչ։ Ադրբեջանը պատանդ է պահում հայերին, որպեսզի.
- ստիպի լռել իրենց ռազմական հանցագործությունների մասին
- կշռի Հայաստանի Հանրապետության ակնկալվող բաժանումը
- իրականացնի լիակատար էթնիկական զտում։
... Ֆրանսիան Հայաստանի համար ավելին է անում, քան ուրիշները, բայց պետք է համոզի եվրոպացիներին դադարեցնել իրենց թունավոր հանցակցությունն Ադրբեջանին, իսկ Սենատը պետք է քվեարկի այդ ռասիստական երկրի դեմ պատժամիջոցներ ընդունելու օգտին, որն իր թուրք հանցակցի հետ էթնիկական զտում է իրականացնում»,- ավելացրել է Բուայեն։