Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթն է առաջացրել․ ԼՂ-ի ճգնաժամն Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները․ The Guardian

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինչ տարածվում են Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայերի դրամատիկ պատկերները, որոնք ստիպված լքում են իրենց տները զանգվածային արտագաղթի հետևանքով, Արևմուտքում ոմանք սկսում են վերանայել իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, գրում է The Guardian-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ հմուտ դիվանագիտության և լոբբինգի խառնուրդի միջոցով ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը տարիներ շարունակ Մեծ Բրիտանիայում և ԵՄ-ում իրեն ներկայացրել է որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց: Սակայն ռազմական հարձակում սկսելով Լեռնային Ղարաբաղում և հրահրելով հումանիտար աղետ, երբ փախստականները դուրս են գալիս տարածաշրջանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը: «Ճգնաժամը և մարդկային տառապանքը կարող էին և պետք է կանխվեին։ Մեզ համար բարդ կլինի Ադրբեջանի հետ շարունակել սովորականի պես աշխատել»,- ասել է Բաքվում արևմտյան բարձրաստիճան դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ: «Շատերը Բրյուսելում և Վաշինգտոնում ցնցված ու դավաճանված են զգում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»,- ասել է Թոմաս դե Վաալը՝ Carnegie Europe վերլուծական կենտրոնի ավագ աշխատակիցը: Նա նշել է, թե արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ տարածաշրջանում տեղակայված 2000 ռուս խաղաղապահների անգործությունը հուշում է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ձեռք է բերվել կողմնակի գործարք, որոնք երկուսն էլ մեղադրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա՝ վերագնահատում է տեղի ունենում, թե իրականում որքան կարևոր և վստահելի է Բաքուն: Լրատվամիջոցը նաև հիշեցնում է Բաքվի խավիարային դիվանագիտության ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության մասին, թե Ադրբեջանը «կարևոր» և «հուսալի» էներգիա մատակարարող է։ Սակայն փորձագետներն ասում են, որ Եվրոպայի կախվածությունն ադրբեջանական էներգիայից խիստ չափազանցված է Բաքվի կողմից: «Ադրբեջանը զանգվածաբար գերագնահատում է իր ազդեցությունը գազի մատակարարման վրա, որը ծուլորեն նկատվում է եվրոպական քաղաքականություն մշակողների կողմից»,- ասել է արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի անդամ Մաքս Հեսը՝ հավելելով․ «Այն գաղափարը, որ Ադրբեջանն առանցքային դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում, արևմտյան տերությունների կողմից չմիջամտելու ևս մեկ պատրվակ էր»։ Արևմուտքի որոշ պաշտոնյաներ էլ քննարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը Լեռնային Ղարաբաղի գործողություններից հետո: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերն ասել է, որ ԵՄ-ն պետք է լուրջ հետևանքներ պարտադրի, եթե ղարաբաղյան հայերին իրենց տներից հեռացնելու փորձեր լինեն։ Հայաստանի Գորիս քաղաք այցի ժամանակ էլ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը նույնպես ակնարկել է հնարավոր պատժամիջոցների մասին՝ նշելով, որ «մի շարք տարբերակներ են քննարկվում»։ Էմմա Չոբանյան

Տրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Ամենադիտված