Ոստիկանը պատմել է, թե ինչպես է բացահայտել պայուսակի գողությունը
ԻՐԱՎՈՒՆՔՄարտի 12-ին Նոր Գեղի համայնքի գերեզմանոցի մոտ կատարված գողությունը բացահայտվել է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից: Ոստիկանը մանրամասներ է պատմում, թե ինչպես է բացահայտել գողությունը:
Նրա խոսքով՝ Արգել գյուղի սկզբնամասում նկատել է գողության մեջ կասկածվող, որը դուրս է եկել Բանավան թաղամասից եւ շարժվել Արգել գյուղի տարածք: Դրանից կարճ ժամանակ անց հաղորդում են ստացել, որ Բանավանի գերեզմանատան մոտ կայանված մեքենաներից գողացել են պայուսակներ, որոնց մեջ եղել է գումար, ոսկյա զարդեր եւ բջջային հեռախոս:
Ոստիկանները հաղորդումից հետո դարանակալել են կասկածյալի տան մոտակայքում եւ նրան բերման ենթարկել: Ոստիկանության բաժնում Արտակ Մնացականյանը խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել: Կատարվում է քննություն: Նա նախկինում դատապարտվել է ազատազրկման կրկին գողության մեղադրանքով: