Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնհայտ է, որ Արցախի անկման ու կորստի համար պատասխանատվությունն ու մեղքը Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները ձգտում են բարդել ում վրա ասես, միայն թե «թռնեն» այս ամենի վրայից: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու յուր քարոզիչները ամեն կերպ, զանազան մանիպուլ յացիաներով, խեղաթյուրումներով ու նենգախեղումներով փորձում են մեղքը նետել մեկ Ռուսաստանի «գրպանը», մեկ «նախկինների», մեկ ինչ-որ «5-րդ շարասյուն» են հորինում, մեկ «հիբրիդային պատերազմից» են խոսում, մեկ այս, մեկ այն: Ավելին, հիմա էլ փորձում են Արցախի անկման մեղքը բարդել Արցախի նոր իշխանությունների վրա: Ավելին, Արցախը Ադրբեջանի մասն ճանաչած Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության «կարկառուններից» մեկը նույնիսկ ինչ-որ ինքնասպանության ու պատասխան տալու մասին է համարձակվում խոսել:

Մեկ ուրիշ քպական ամբողջապես է ի ցույց դնում իրենց թիմի ցինիզմը՝ ասելով, թե Արցախում իշխանափոխության արդյունքում հանձնվեց երկիրը, և կապիտուլ յացիայի մեղավորը Արցախի քաղաքական ղեկավարությունն է։ Ավելի անհեթեթ գաղափար դժվար է նույնիսկ մտածել: Պետք է բացարձակ անմեղսունակ լինել՝ կարծելու կամ առավել ևս՝ հավատալու համար, թե Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունը կարող է մեղավոր լինել կատարվածի համար: Առավել ևս չմոռանանք, թե ինչ պայմաններում է , ինչ ճնշման տակ է ստորագրվել հայտնի հրամանագիրը: Խնդիրն այս դեպքում այն է, թե ինչու և ինչպես հասանք այդ հրամանագրին: Սա, բնականաբար, «մեղադրական ճառ» չէ, ու այսպես ասած՝ «հայկական նյուրնբերգում» չենք դեռևս, բայց իսկապես արժե թե՛ հիշեցնել մի շարք փաստեր ու եղելություններ, թե՛ թարմացնել ոմանց փառակալած հիշողությունը: Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, ընդամենը մի քանի հոգով Գյումրիից Երևան քայլելով, եկավ ու ինչ-որ 2 շաբաթվա ընթացքում հավաքեց որոշակի զանգված, որի փողոցային ակտիվությունը թույլ տվեց զավթել իշխանությունը, և մայիսի 8-ին հռչակվեց ՀՀ վարչապետ:

Սկսվեց Արցախի կործանման, Արցախի հայությանը ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու հետհաշվարկը: Պատահական չէր, որ Փաշինյանը գրեթե անմիջապես մեկնեց Արցախ՝ Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու: Նրանից պահանջվեց ընդամենը 2 տարի՝ այդ Հաղթանակի օրը ոչնչացնելու համար: Փաշինյանը հայտարարեց, թե ամեն ինչ պետք է անել, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Սկսվեց բանակցային գործընթացի տորպեդահարման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հավել յալ փակուղի մտցնելու զուգահեռ ծրագիրը: Հաջորդիվ տպավորվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թ. օգոստոսի 17-ին: Այն ժամանակ Փաշինյանը, հակադարձելով այն մեղադրանքներին, որ ինքն իշխանության է բերվել Արցախը թշնամուն հանձնելու նպատակով, իր ֆալցետով բղավում էր, թե՝ իրեն վարկաբեկո՜ւմ են, ինքն անգամ դեռ բանակցություննե՜ր չի վարել, թե ինչ-որ «ծախու գրչակներ» են նման հերյուրանքներ տարածո՜ւմ, թե բացառված բան է, որ ինքը ժողովրդի թիկունքում, գաղտնի ինչ-որ համաձայնություն կայացնի, թե՝ մի նախագիծ որ լինի, ինքը կբերի հրապարակ, որպեսզի միասին որոշեն՝ ինչ անել Արցախի հետ...

Պահանջվեց ընդամենը 2 տարի և գումարած 3 տարի՝ համոզվելու համար, որ «ծախու գրչակները», ցավոք, բացարձակապես իրավացի էին, որ դրանք հերյուրանքներ չէին, որ էժանագին սենսացիաների և «օդից կախված» լուրերի մասնագետ Փաշինյանը իսկապես եկել էր իշխանության՝ Արցախը թշնամուն հանձնելու համար: Եվ նա դա արեց: Փաստը, ցավոք, առավել քան ակնհայտ է: Բայց շարունակենք անկման ու կործանման յուրօրինակ քրոնիկոնը: Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «զրոյական կետից» է վարելու բանակցությունները: Հետո հայտարարեց, թե բանակցային գործընթացում ինչ-որ «միկրոհեղափոխություններ» է անելու: Հետո Ալիևի հետ հանդիպեց վերելակում ու «վերելակային բանակցություններ» վարեց: Այս ամենը ԵԱՀԿ Մինսկի խմբին «խաղից դուրս» մղելու, գործնականում ադրբեջանական երկարամյա ծրագիրն սպասարկելուն միտված գործողություններ էին:

Հետո եղավ «արտահոսք» Ռուսաստանի ՆԳ նախարարի կողմից, թե ինչ վտանգավոր տարբերակներ են բանակցվում, հետո եղավ Փաշինյանի արձագանքը, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում է» ու, ընդհանրապես, դուք ո՞վ եք, որ իմանաք, թե ինքն ինչ է բանակցում Ալիևի հետ: Այդ ընթացքում՝ 2019 թվականին եղավ Համահայկական խաղերի բացումն Արցախում և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Դա հնչեց պաթետիկ, կեղծավոր, սնամեջ հայրենասիրական պաթոսով (չեմ մոռանա Պարգև սրբազանի դեմքի արտահայտությունը՝ Փաշինյանի այդ հայտարարությունների պահին), բայց գործնականում ադրբեջանաթուրքական ռազմատենչ մղումների լեգիտիմացում էր: Բանակցությունները մղվեցին խորը փակուղի: Հետո եղան էլի բաներ, եղավ Տավուշի (2020 հուլիս) սահմանային միջադեպը, որը փաշինյանական քարոզչությունը ուռճացրեց, դարձրեց խոշոր ճակատամարտ, որտեղ հայոց բանակը, իբր Նիկոլ Փաշինյանի քաջարի ու անմիջական ղեկավարությամբ, զգետնեց հակառակորդին:

Իսկ հետո եղավ 44-օրյա պատերազմը, որտեղ 43 օր շարունակ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մատուցմամբ հաղթում ու հաղթում էինք, իսկ 44-րդ օրը նա ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ հայտարարությունը: Ի դեպ. խիստ կարևոր է ընդգծել, որ փաշինյանական կառավարման ամբողջ ժամանակահատվածում՝ 2018-ի մայիսից սկսած, վարկաբեկվել ու գործնականում խարխլվել է Հայոց բանակը, հրամանատարների, խոշոր ստորաբաժանումների ղեկավարների շարունակական փոփոխություններ են արվել, ինչը որոշակի շփոթ է ստեղծել ու նվազեցրել կարգապահությունը:Բանակի սնունդը «տեղն էին պահում», իսկ կառավարումը գնալով վատանում էր, մարտունակությունը թուլանում, իսկ սպառազինությունը արագորեն «հնանում»: Ադրբեջանը, հատկապես 2019-ից սկսած, ինտենսիվորեն ավելացնում էր ԱԹՍ-ները, իսկ Նիկոլ Փաշինյանը անպետք Սու-եր էր առնում աստղաբաշխական գներով, այն էլ՝ «առանց հրթիռների», ձեռք չէին բերվում ժամանակակից ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոցներ, ինչն էլ հետո ճակատագրական եղավ կամ մատուցվեց այդպես:

Եվ մի հանգամանք էլ. այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կաշվից դուրս գալով փչացրեց հայ-ռուսական, հայ-իրանական և անգամ՝ հայ-չինական հարաբերությունները, նույնիսկ հայ-վրացական հարաբերությունների վրա հասցրեց ձյութ թափել: Հասկանալի է, թե ինչու: Որպեսզի հետո ասեն՝ «մենք մենակ էինք մնացել, բայց մենք ինքնիշխան ենք...»: Այն, ինչ եղավ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, սկզբունքորեն այնքան էլ վաղուց չէր, այնպես որ հազիվ թե շատերը մոռացած լինեն: Թեթևակի հիշեցնենք: Հայտարարվեց «խաղաղության օրակարգ», եղան մի քանի հանդիպումներ Փաշինյանի ու Ալիևի միջև: Սկզբունքային է այն, որ տապալված, երկրին ահռելի կորուստների ու հազարավոր զոհերի հասցրած Փաշինյանն ու իր թիմը որոշեցին պահել իշխանությունն ամեն գնով, ու պահեցին, այդ թվում՝ 2021-ի խայտառակ «ընտրություններով»: Զուգահեռաբար, Արևմուտքի գործուն աջակցությամբ գործարկվեց ու իրականացվեց նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթուղթը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրագայի հանցավոր համաձայնությամբ փոխարինելու պրոցեսը:

Եվ, եթե առաջին թղթով, Ռուսաստանի միջնորդությամբ, նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել հետագային ու ապահովել ՀՀ-ԼՂՀ 5 կմ լայնությամբ միջանցք, ապա Պրագայում Նիկոլ Փաշինյանն Ալիևին ու Էրդողանին խոստացավ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում ու ճանաչեց: Դրանից հետո արդեն դեպքերը ծավալվեցին ձնագնդի էֆեկտով. Արցախը 10 ամիս շրջափակվեց, որից հետո Հայաստանի իշխանության կողմից ուրացված ու դավաճանված՝ մնաց մեն-մենակ՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ: Ու նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, թերևս բարձրաձայնելով իր վաղեմի երազանքն ու դրա իրականացումը, ասես՝ ոչինչ էլ չի պատահել, հայտարարեց. վերլուծությունը (պա՜հ, վերլուծությունը) ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա: Փաշինյանն ու իր ՔՊ-ն վերջնականորեն հանձնեցին Արցախը թշնամուն: Բայց թող ոչ ոք չկարծի, թե կարող է «թռնել» պատասխանատվության ենթարկվելուց: Դրա ժամանակը անպայման գալու է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ»
Ամենադիտված