Ով է լինելու Ստեփանակերտի պարետը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա աշխատել է Արցախի կրթության նախարարությունում եւ Արայիկ Հարությունյանի` նախագահ ընտրվելու ժամանակ` նրա նախընտրական շտաբում` Կրկժանի եւ Շուշիի հատվածի պատասխանատուն է եղել: Նա եւ Բակո Սահակյանի սանիկն է:
Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա ոչ թե նոր է նշանակվել, այլ սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Արցախի իշխանությունների կալանավորումից, իսկ մի մասի Հայաստան տեղափոխվելուց հետո, մնացել է ամենաբարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան:
Նա մտերիմներին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունը իրեն ոչինչ չի նշանակել, ինքը գործում է որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ ասել էր, որ Արցախից չի հեռանալու: Նրա հետ մնացել է նաև կինը: Ասել է, որ զբաղվելու է Արցախում մնացած հայերի խնդիրներով:
Մեր աղբյուրն ասում է, որ Արցախում այս պահին 500-ից մի քիչ ավելի հայ է մնացել, հիմնականում ծերեր, հիվանդներ, որոնք չեն կարողացել և չեն ցանկացել դուրս գալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում