Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, Լեսոտո՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Դանիա՝ Ֆրեդերիկստադի հարձակման օր, Ռուսաստան՝ Տիեզերական ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1857– ծնվել է ճանաչված նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1921– ծնվել է գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանը:

1925 –իր ծննդյան օրը 68 տարեկան հասակում վախճանվել է  անվանի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1950 – ծնվել է բանաստեղծ Արզուման Այվազյանը:

2005-Ախալքալակում Սամցխե - Ջավախքի շրջանի պրեֆեկտուրայի շենքի մոտ ոստիկանները ցրել են շուրջ երեք հարյուր ցուցարարների, ովքեր բողոքում էին Թբիլիսիից ժամանած Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խանթուների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

2007-Հայաստանի կառավարության նիստում որոշվել է օտարել Կոնդի թաղամասին և Մաշտոցի պողոտայի շուկային հարող տարածքը` ճանաչելով դրանց նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ:

2016- Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում իր շքեղ կեցավայրում ավազակային  հարձակման է ենթարկվել ու կողոպտվել: Զինված հինգ անձինք ներխուժել են կապկպել նրան, փակելով լոգարանում և հափշտակել ավելի քան 10 միլիոն դոլարի ոսկեղեն, այդ թվում` 4 միլիոն դոլար արժողությամբ մի մատանի:

2018-Անիում բողոքի ակցիա է ընթացել, որտեղ պահանջել են  համայնքապետի հրաժարականը, իսկ համայնքապետի կողմնակիցները փակել են Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը:

2019- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» համաժողովին արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», - ասել է Ալիևը։

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը, սակայն ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ռմբակոծության է ենթարկվել քաղաքի խաղաղ բնակչությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

610 - Հերակլիոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի կայսր:

1289 —ծնվել է ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 10-րդը:

1472– ծնվել է վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի մեծ նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1535- լույս է տեսել առաջին անգլերեն Աստվածաշունչը:

1582– Հռոմի Պապ Գրիգոր 12-րդը գործածության մեջ է մտցրել գրիգորյան օրացույցը:

1669 –վախճանվել է հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնին:

1675- հոլանդացի ֆիզիկոս Քրիստիան Հյուգենսն արտոնագրել է գրպանի ժամացույցը:

1880 —վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆֆերբախը:

1800- Լուգանսկում գործարկվել է առաջին դոմենյան վառարանը Ուկրաինայում:

1830- Բելգիան հայտարարում է Հոլլանդիայից անկախանալու մասին:

1847– ծնվել է ֆրանսիացի գրող, արկածային ժանրի նշանավոր գրողներից մեկը հանդիսացող Լուի Բուսենարը:

1890– ավարտվել է Առաջին ֆրանս-դագոմեական պատերազմը:

1895-ծնվել է խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն:

1903-ծնվել է ԷսԷս-ի անվտանգության գլխավոր բաժնի ղեկավար, Գերմանիայի ներքին գործերի ստատուս-քարտուղար Էրնեստ Կալտենբրուները:

1911- Լոնդոնում գործարկվում է առաջին շարժասանդուղքը:

1931– սկսվել է  նշվել Կենդանիների պաշտպանության միջազգային օրը:

1934 —էնրիկո Ֆերմին հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման էֆեկտը:

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգները գրավել են  Սողոմոնյան կղզիները:

1957– տիեզերք է ուղարկվել Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը` Սպուտնիկ 1-ը:

1959 — տիեզերք է ուղարկվել  «Լուսին-3» տիեզերական սարքը, որն առաջին անգամ լուսանկարել է Լուսնի երկրից չերևացող երեսը:

1965- պապականության պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Պավել 6-րդը հրապարակել է բուլլա որտեղ հրեաները չեն մեղադրվել Քրիստոսի մահվան մեջ:

1965– ծնվել է ռուս ծրագրավորող, հակավիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին։

1971 —si հաշվարկային համակարգում Մոլի մեծությունն ընդունվել է որպես ստանդարտ չափման միավոր:

1982 –վախճանվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1985-ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում Ռիչարդ Սթոլմանի կողմից  հիմնադրվել է Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը ազատ ծրագրային ապահովման շարժմանը և GNU նախագծին աջակցելու համար։

1992 - Ամստերդամում բեռնատար Բոինգ 747 ինքնաթիռն  ընկել է բնակելի շենքերի վրա, զոհվվել է 47 մարդ:

1994 —Շվեյցարիայում  «Արևի Վանքի Օրդեն» սեկտայի 48 անդամներ իրականացրել են ինքնահրկիզում:

2004 –վախճանվել է  ամերիկացի ճարտարագետ, աստղագնաց, գնդապետ Գորդոն Քուփերը:

2022 —Եթիոպիայում Տիգրաեի պատերազմի  ժամանակ ավելի քան 50 երեխա է մահացել Եթովպիայի բանակի կողմից Վերին Ադիյաբո բնակավայրի դպրոցի ավիառմբակոծության արդյունքում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters
Ամենադիտված