Դոլարն ու եվրոն բանկերում էժանացել են, իսկ ըստ ԿԲ կայքի՝ թանկացել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կազմել է 429.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 15.69 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.73 դրամ (աճել է 17.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 520.29 դրամ (աճել է 21.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (աճել է 0.14 դրամ):
Հատկանշական է, որ երեկվա համեմատ դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են բանկերում:
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-412 դրամով, վաճառվում է 418-430-440 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 418-431 դրամով, վաճառվում է 445-460 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.83-4.12 դրամով, վաճառվում է 4.30-4.50 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 420-435 դրամով:
Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 435-440 դրամով:
Ռուբլին գնվում է 4.05-4.10 դրամով, վաճառվում է 4.30 դրամով: