ԱՄՆ Սենատը հաստատել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի նոր օգնականի թեկնածությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Սենատը հավանություն է տվել նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության նախկին համակարգող Ջեյմս Օ'Բրայենի թեկնածությանը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում։
Նրա թեկնածությունը պաշտպանել է 67 սենատոր, դեմ է եղել 31 օրենսդիր։
Շուտով տեղի կունենա Օ'Բրայենի երդման արարողությունը։ Նա կվերահսկի, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերը։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնը մինչև մարտի վերջ զբաղեցնում էր Կարեն Դոնֆրիդը։ Նրա հրաժարականի մասին ավելի վաղ հայտարարել էր ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։ Վերջին ամիսներին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատարը Յուրի Քիմն էր։