Եվրոպական ներդրումային բանկը նոր վարկ է տվել ՀՀ ԿԲ-ին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիությունը մեծացնելու նպատակով։ Վարկը կաջակցի հանրապետության շրջաններում գործող բիզնեսներին, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին և «կանաչ» ծրագրերին:
Նախատեսվում է, որ 1200 ձեռնարկություն կօգտվի այս վարկից, որով ակնկալվում է ունենալ 1500 աշխատատեղ: