Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերին Լարսի անցակետում հայկական կոնյակով մոտ 100 բեռնատար է կուտակվել. խնդիրը կարող է վերաբերել նաև գինիներին.News.am

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերին Լարսի անցակետում իրավիճակը սրվել է, այնտեղ արդեն կուտակվել է հայկական կոնյակով մոտ 100 բեռնատար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործության ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

Նա պարզաբանեց, որ յուրաքանչյուր բեռնատարը պարունակում է մոտավորապես 20 հազար շիշ, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտավորապես 7 դոլար։ Այս թվերի հիման վրա անցակետում պարապուրդի է մատնված մոտ 14 մլն դոլարի ապրանք։

Հարությունյանն ասաց, որ ռուս մաքսավորները մի քանի բեռնատարներ են թույլ տվել անցնել, սակայն այս ընթացքում նույնքան էլ կուտակվել է։

 

Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվում էր կոնյակով բեռնված 60 բեռնատարի մասին։

«Պաշտոնապես պատճառն այն է, որ խաղի կանոնները փոխվել են, հիմա ԵԱՏՄ վկայականները չեն անցնում, անցնում են միայն ռուսական սերտիֆիկատները։ Այդ մի քանի բեռնատարները, որոնք ռուսական իշխանությունները բաց թողեցին, ունեին ռուսական վկայականներ։

Միակողմանի որոշում է կայացվել. Բայց սա պաշտոնականն է, իսկ ոչ պաշտոնապես խոսքը քաղաքական որոշման մասին է»,- նշեց փորձագետը։

Նա պարզաբանեց, որ Ռուսաստանի օրենսդրությունը թույլ է տալիս շրջանցել ԵԱՏՄ շրջանակներում ընդունված կարգավորումները։

«Ժամանակ է պետք խաղի նոր կանոններին հարմարվելու համար, քանի որ ռուսական վկայական ստանալու համար կպահանջվի մեկ ամիս։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանությունները սովորաբար մերժում են այդ վկայականի խնդրանքը՝ հիմնվելով փորձաքննության արդյունքների վրա։

Այս խնդիրը գոյություն ունի արդեն երեք ամիս, և առաջացել է դեռևս Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության վերջին աճից առաջ։ Նման խնդրի առաջ է կանգնած նաև Բելառուսը։ Սակայն, եթե նախկինում ընտրովի մոտեցում էր կիրառվում հայ արտահանողների նկատմամբ (թույլատրվում էին որոշ ապրանքանիշերի բարձր վարկանիշ ունեցող ապրանքներ), ապա այժմ արգելքը ազդել է բոլորի վրա։ Ակնհայտ է, որ Հայաստանից կոնյակի ներկրումն ամբողջությամբ կասեցնելու որոշումը քաղաքական բնույթ է կրում։

Առայժմ խնդիրը վերաբերում է միայն կոնյակին, բայց ասում են, որ սահմանափակումները կազդեն նաև գինի արտահանողների վրա»,- եզրափակեց Հարությունյանը։

Արամ Դանիելյան

Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
Ամենադիտված