ԼՂ-ում ռազմական գործողություններից հետո Ադրբեջանն անհուսալի գործընկեր է, ԵՄ-ն չպետք է գազ գնի նրանից. ԵԽ ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից հետո հանրապետությունն անհուսալի գործընկեր է: Այդ մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
«Մենք չենք կարող անցնել մի անվստահելի էներգետիկ գործընկերոջից մյուսը: Սա մեր դիրքորոշումն է», - ասել է նա:
Ավելի վաղ Politico թերթը հղում անելով աղբյուրներին՝ հայտնել էր, որ Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման պատճառով, քանի որ կախված է Ադրբեջանի բնական գազի մատակարարումից։