Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր` մարտի 20-ին, ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 26 տարեկան:
Նա զինված ուժերում էր 2007թ-ից, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և տեղափոխվել Արցախ, երկու տարի ծառայել էր Մատաղիսում, ապա՝ Թալիշում: Զինվորական Հրաչ Գալստյանն ապրիլի 2-ի առավոտյան իր սիրելիին ու նրա բազմազավակ ընտանիքի անդամներին ապահով դուրս է բերել Թալիշ գյուղից և ճանապարհել Հայաստան, իսկ ինքը վերադարձելկ էր առաջնագիծ:
Հիշեցնենք, որ Հրաչ Գալստյանը զոհվելուց մեկ տարի առաջ ամուսնացել էր: Հրաչի ու Անուշի առաջնեկը՝ Անահիտը, ծնվել է հոր զոհվելուց շուրջ մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին:Աղջնակին կոչել են Անահիտ՝ տատի անունով, ինչպես ցանկացել էր Հրաչը: