Թուրքիայի ԱԳՆ-ն հրաժարվել է դատապարտել ՀԱՄԱՍ-ին կամ օգտագործել «ահաբեկչություն» բառը. Times of Israel
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է դատապարտել ՀԱՄԱՍ-ին կամ օգտագործել «ահաբեկչություն» բառը՝ ասելով միայն, որ «խորապես անհանգստացած է Իսրայելում և Պաղեստինում այսօր բռնությամբ և լարվածությամբ», գրում է Times of Israel-ը:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս տարածաշրջանում հանգստության արագ վերականգնմանը և խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակիչների մահը։ Մենք ընդգծում ենք, որ բռնության ակտերը և դրա հետ կապված էսկալացիան ոչ մեկին օգուտ չեն տալու, և կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իմպուլսիվ քայլերից»,- Թուրքիայի ԱԳՆ-ի տեսքստն է մեջբերում է իսրայելական լրատվամիջոցը։
Անկարան նաև կոչ է արել «կողմերին» աշխատել երկու պետությունների համակեցության լուծման ուղղությամբ։