Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


31-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23․00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի թիվ 56 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Աղաբեկյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Մելանյա Բաբայանին։ Այս մասին հաղորդում է Shamshyan-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

257

Տեղում տարածքը սահմանազատել են և դեպքի վայրից հետաքրքրասեր վարորդներին հեռացրել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Արամ Տոնոյանն ու Ռոբերտ Իսկանդարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ հետիոտնը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, և Mercedes-ը մեծ արագությամբ է հարվածել նրան ու չի էլ կանգնել, քշել, գնացել է, և իրենց մտահոգությունն էին հայտնում, որ նշված փողոցում հաճախակիացել են ճանապարհային պատահարներն ու վրաերթերը։ Հավաքվածներն ասում էին, որ պատկան մարմիններին բազմիցս խնդրել են, որ այդ հատվածում գոնե երկու արհեստական անհարթություն սարքեն, սակայն ոչ մի օգուտ, իսկ եթե այդ արհեստական անհարթությունները լինեն, դրանք որոշ վայ վարորդների համար որոշ չափով կդառնան զսպաշապիկ։

Ավելի ուշ պարեկները պարզել են, որ վարորդը ավտոմեքենայով ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված