Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ալթայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ալթայում՝ Մոնղոլիայի հետ սահմանին․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղի տվյալներով՝ սեյսմիկ իրադարձության ուժգնությունը 4,8 բալ է, ուժգնությունը էպիկենտրոնում MSK-64 սանդղակի 6,1 բալ։
Երկրաշարժի վայրին ամենամոտ բնակավայրը Տաշանտա գյուղն է։ Այն գտնվում է էպիկենտրոնից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։