Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համարյա բոլոր էթնիկ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան ազգային կաթոլիկ պահպանողական ncregister.com հրատարակությունը  գրում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր էթնիկ հայերը, բացառությամբ մի քանիսի, լքել են իրենց նախնիների հայրենիքը: Հայաստանի կառավարության տվյալներով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչից 100 617-ը «բռնի տեղահանվել» ու փախստական է դարձել​​։ Միևնույն ժամանակ, վերջերս հայ-ադրբեջանական սահմանի մոտ տեղի ունեցած փոքր ռազմական բախումը ցույց է տալիս երկու հարևան երկրների միջև լարվածության աճ: Մինչև սեպտեմբերի 19-ի ադրբեջանական կարճատև, բայց ինտենսիվ ռազմական հարձակումը և տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելը Լեռնային Ղարաբաղն էթնիկապես հայկական և քրիստոնյա էր:

2020 թվականի երկրորդ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո մայրցամաքային Հայաստանից անջատված այդ տարածաշրջանի էթնիկ հայերն ունեին իրենց բանակը և ինքնիշխանությունն Արցախի Հանրապետություն անվանմամբ։ Բայց այն բանից հետո, երբ Ադրբեջանը զավթեց իշխանությունը, ցեղասպանության, կրոնական ու մշակութային հալածանքների համատարած վախերը ստիպեցին Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությանը լքել տարածաշրջանը:

Հայ լրագրող Լարա Սեդրակյանը CNA-ին պատմել է, որ «ինը ամիս առաջ այդ մարդիկ չէին ցանկանում լքել իրենց տները», բայց «Ադրբեջանի կառավարության կողմից չարաշահումների և զրկանքների արդյունքում նրանք հուսահատ հեռացել են»: Սեպտեմբերի 25-ին ավտոմայրուղու մոտ պայթեցվել է մեծ վառելիքի տարողություն, որի հետևանքով զոհվել է առնվազն 68 հայ փախստական, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ «Նրանք անմեղ մարդիկ էին, ովքեր հուսահատորեն փորձում էին փախչել Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի պայմաններից,- ասել է Սեդրակյանը,- նրանք ընտանիքներ էին, որոնք սպասում էին վառելիքի իրենց մեքենաների համար, որպեսզի տարհանվեն անվտանգ վայր»:

Քանի դեռ շարունակվում էր զանգվածային գաղթը Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ ադրբեջանական զորամասերը կրակ են բացել սահմանի մոտ տեղակայված հայ զինվորների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու զինծառայող։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի մոտ «թեթև հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի վրա»։ Նաև հայտնվել է, որ ադրբեջանցի զինվորները «թիրախավորել» են շտապօգնության մեքենան, ինչը, ըստ նրանց, «միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»։ Թեև այս բախումները չնչին է, սակայն դրանք տեղի են ունենում փորձագետների շրջանում արդեն տարածված այն մտավախությունների ֆոնին, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, ծրագրում է ներխուժել Հայաստան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել են ավտոճանապարհ կառուցել հայկական Սյունիքի մարզի հարավային մասով, որը սահմանակից է Ադրբեջանին, և՛ արևելքից, և՛ արևմուտքից։

Ճանապարհը կմիացնի Ադրբեջանի հիմնական հատվածը նրա արևմտյան անկլավի հետ, որը հայտնի է որպես Նախիջևան, և կկապի նաև Թուրքիայի հետ։ Փորձագետները մտավախություն ունեն, որ եթե այն ստեղծվի, ապա Ադրբեջանը կարող է հետագայում վերահսկողության տակ առնել ողջ Սյունիքը։

«Եկեք իրատես լինենք, - անցյալ շաբաթ CNA-ին ասել է ամերիկացի իրավապաշտպան Սիոբհան Նաշ-Մարշալը,- Ադրբեջանն արդեն գրավել է տարածաշրջանի մի մասը։ Արդեն մեկ տարի է, ինչ գնդակոծում է նաև սահմանամերձ գյուղերը։ Այդ դեպքում ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին։ Իհարկե ներխուժում»:

Իրավապաշտպան Էրիկ Հակոբյանը, ով եղել է Լեռնային Ղարաբաղում, նույնպես CNA-ին ասել է, որ Հայաստան ներխուժումը «շատ հավանական է»:

Հայաստանը նախկին խորհրդային երկիր է, որը վաղուց դաշնակից է Ռուսաստանի հետ։ Ներկայումս Հայաստանը կարծես թե հեռանում է ռուսական ազդեցությունից այն բանից հետո, երբ ռուսական խաղաղապահ ուժերը չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնի գրավումը:

Հայաստանի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) միանալու օգտին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ կալանավորելու օրդեր ունի, այսինքն եթե Պուտինը ոտք դներ Հայաստան, իշխանությունները պարտավոր են նրան ձերբակալել։ Ռուսաստանի կառավարությունը դատապարտել է որոշումն այն անվանելով «սխալ» և «ոչ բարեկամական քայլ»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին փորձել է Ռուսաստանին հանգստացնել, որ այդ քայլն արվել է միայն ի պատասխան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի։

Վերջերս Washington Times-ում հրապարակված հոդվածում Սեմ Բրաունբեքը՝ կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ նախկին գլխավոր դեսպանը, կոչ է արել ԱՄՆ-ին անվտանգության հարցերով աջակցել Հայաստանին: Բրաունբեքն ասել է, որ այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ը փոխարինելով Ռուսաստանին մերձենա Հայաստանին որպես տարածաշրջանում հիմնական ազդեցության կրող: «Հայաստանի հիմնական որոշիչ հատկանիշը նրա հավատքն է»,- գրել է Բրաունբեքը։ Նա Հայաստանն անվանել է Մերձավոր Արևելքի սակավաթիվ հուդա-քրիստոնեական ժողովրդավարություններից մեկը «մահմեդական ավտորիտար պետությունների ծովում»։ Նա նաև ասել է, որ Հայաստանը «վերջին տարիներին  ջանքեր է գործադրել մերձենալու արևմտյան աշխարհին, չնայած Ռուսաստանի կողմից դա թույլ չտալու ինտենսիվ ջանքերին»: «Ռուսաստանը թուլացած պետություն է,-ասել է Բրաունբեքն իր հայտարարության մեջ,- Միացյալ Նահանգների համար հիանալի հնարավորություն է առաջացել ընդլայնելու իր ազդեցությունն այդ կարևոր տարածաշրջանում և միաժամանակ աջակցել Հայաստանին ու նրա ժողովրդին այս կենսական անհրաժեշտության պահին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
Ամենադիտված