Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ե՛վ իսրայելական, և՛ պաղեստինյան կողմն ունեն հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ:
Այս պահին երկրի տարբեր քաղաքներում շարունակվում են հրթիռային հարձակումները, իշխանությունները մարդկանց հորդորում են դուրս չգալ տներից և ապաստարաններից:
Բարեբախտաբար, հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Սակայն իրավիճակը շարունակում է շատ լարված մնալ:
Հարցին, թե արդյոք պատրաստվում են լքել երկիրը, նշեց. «Չվերթեր չկան»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա զանգվածային հրթիռային հարձակում է սկսվել, երկրում արտակարգ դրություն է հայտարարված: