Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը չէր ընկնի, եթե բարոյապես վերջացած քպ-ականները հեռանալու քաջություն ունենային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, օրվա իշխանությունը շարունակում է ցուցադրել իր քաղաքական մտքի բացարձակ սնանկությունը՝ Արցախի հայաթափման, և ընդհանրապես, ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող ողբերգությունների մեղավոր նշանակելով նորից ու միայն ընդդիմությանը, որից բացի այլ թիրախ, ինչպես տեսնում ենք, չունի․ արտաքին ճակատում կառուցողական հանցակիցներ են։ Եվ թերևս այդ տրամաբանությամբ է Էրդողանը հայտարարել, որ Փաշինյանն էլ դժգոհ է հայտնի փոփոխությունից։

Իսկ ընդդիմությանն ուղղված մեղադրանքի թեզը ոչ միայն զուրկ է պատճառահետևանքային կապից, այլև բացարձակ աբսուրդ է, կեղծիք․ Արցախի հայաթափման ռազմական-քաղաքական գործողությունների մեջ ընդդիմության մեղքը, ըստ նրանց, փաստորեն, Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելն է։

Այնինչ հենց նրանց ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ բացահայտ ազդանշան էր Ադրբեջանին, որ կարող են գործել․ իրենք արդեն այն աստիճան գործ չունեին Արցախի հետ, որ այլևս չճանաչեցին Արցախը՝ որպես պետություն, և չշնորհավորեցին նրա նախագահին, թեև Արցախը փրկելու, պահելու բոլոր լծակները հենց նրանց ձեռքում էին, և ոչ թե ընդդիմության։ Եվ այսօր, որքան էլ պետական քարոզչամեքենան ծառայեցնեն բացառապես իրենց շահերը սպասարկելու և ընդդդիմությանը մեղադրելու նպատակին, միևնույն է, չեն կարողանալու արդարացնել իրենց և խստագույն պատիժ են կրելու այն հանցանքների համար, որ գործել և շարունակում են գործել Արցախի, Հայաստանի դեմ։

Առողջ բանականություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հիշում է ու հասկանում է՝

-ով 2020-ի պարտադրված պարտությունից հետո հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց՝ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը և հնարավոր մեղադրանքների սլաքներն ուղղելով ՌԴ խաղաղապահ ուժերի ուղղությամբ,

- ով հայտարարեց, որ պահանջում են Արցախի հարցով նշաձողն իջեցնել,

- և ովքեր պնդեցին, որ Արցախը ունի ապագա Ադրբեջանի կազմում,

- ով Պրահայում բացահայտ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում՝ տալով բոլոր հիմքերը, որպեսզի Ադրբեջանը փակի Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիան ավարտին հասցնելու նպատակով,

-կամ վերջապես ով 2023-ի սեպտեմբերին, երբ ամբողջ Արցախը կրակի տակ էր,

քաղաքական անբարոյականություն դրսևորելով՝ հայտարարեց, որ Արցախի խաղաղ բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա, և Հայաստանը այս իրավիճակում չի ներքաշվի որևէ բախման մեջ` այդպիսով, Արցախը թողելով միայնակ, ադրբեջանական հրոսակախմբերի քմահաճույքին։

Ամփոփելով խոսքս՝ հիշեցնեմ նաև, որ Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանը հրաժարվել էր ինքնակամ, թեև նրան խնդրել, հորդորել են, որ Արցախի համար այդ օրհասական իրավիճակում նման քայլի չգնա։

Արցախը ընկավ, որովհետև Հայաստանի ներկայիս իշխանությունը, կրկնում եմ, ում ձեռքին էին Արցախը փրկելու բոլոր լծակները, Արցախը պաշտպանելու նպատակ, համարձակություն չունեցավ։

Արցախը չէր ընկնի, եթե ժամանակին պարտության սիմվոլներ դարձած, իսկ այսօր բարոյապես վերջացած քպ-ականները հեռանալու քաջություն, ազնվություն ունենային»։

Հաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետո
Ամենադիտված