Թուրքիան պատրաստակամություն է հայտնել դառնալ միջնորդ՝ Իսրայելի և Պաղեստինի միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան դիվանագիտական ուղիներով Իսրայելին և Պաղեստինին տեղեկացրել է հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալու իր պատրաստակամության մասին, այդ թվում՝ այդ երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար. RIA Novosti-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Բառացիորեն երեկ պարոն նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) հեռախոսազրույց ունեցավ երկու առաջնորդների (Իսրայելի և Պաղեստինի) հետ, կարող եմ ասել, որ դրանք շատ կառուցողական բանակցություններ էին։ Պարոն նախագահը կողմերին կոչ արեց դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները։ Իր հերթին, դիվանագիտական ուղիներով կողմերին փոխանցվել է Անկարայի պատրաստակամությունը՝ միջնորդության, այդ թվում՝ առաջնորդների հանդիպում կազմակերպելու», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Անկարայի դիվանագիտական առաքելությունը շարունակում է շփումները արեւմտյան գործընկերների հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար։