Իսրայելի ու Գազայի միջև հակամարտությունն անհարկի համաշխարհային տնտեսական ցնցում է. Համաշխարհային բանկի ղեկավար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀամաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան հինգշաբթի ասել է, որ Իսրայելի և Գազայի միջև հակամարտությունն անհարկի համաշխարհային տնտեսական ցնցում է, որը, տարածվելու դեպքում, կենտրոնական բանկերի համար կդժվարացնի շատ տնտեսություններում մեղմ վայրէջքի կատարումը, հաղորդում է Reuters-ը:
«Սա հումանիտար ողբերգություն է և տնտեսական ցնցում, որը մեզ պետք չէ», - ասել է Բանգան Reuters-ին՝ Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպման շրջանակում:
Նրա խոսքով՝ կենտրոնական բանկերը «սկսում են մի փոքր ավելի վստահ զգալ, որ կա մեղմ վայրէջքի հավանականություն, իսկ սա միայն բարդացնում է իրավիճակը»: