Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աղջիկ երեխաների միջազգային օր, Մակեդոնիա` Հեղափոխության օր, Բաշկիրիա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1900 – վախճանվել է մանկավարժ Գայանե Հովհաննիսյանը:

1901 – ծնվել է բալետի հայ խորհրդային արտիստ, դիրիժոր Դմիտրի Շիկանյանը:

1921 – վախճանվել է քիմիկոս Հարություն Աբելյանը:

1937– վախճանվել է գրականագետ, մանկավարժ Աբրահամ Զամինյանը:

1961 —ծնվել է կինոռեժիսյոր, սցենարիստ, օպերատոր Արթուր Արիստակեսյանը:

1967 – վախճանվել է Խորհրդային Միության հայազգի մարշալՀովհաննես Իսակովը:

1989– վախճանվել է դիվանագետ Անդրանիկ Մարտիրոսյանը։

2001- Հայաստանում անց է կացվել մարդահամար:

2005-Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության խորհուրդը որոշել է բոյկոտել նոյեմբերի 27-ի նախատեսված Սահմանադրական հանրաքվեն:

2007-Ստամբուլի դատարանը «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդուն` Արաթ Դինքին մեղավոր է ճանաչել «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ և նրան դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: 

2010-  մեկնարկել է «Կինոաշուն» փառատոնը, որի շրջանակներում մեկ ամիս շարունակ Երևանում և չորս մարզերում ցուցադրվել են հայկական ֆիլմեր:

2011-Հայաստանի հավաքականը Դուբլինի Aviva մարզադաշտում 1:2 հաշվով պարտություն է կրել Իռլանդիայի թիմից, որի արդյունքում չի մտել  Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ:

2011– սկսել է տպագրվել «Գյումրի Ասպարեզ օրաթերթը»։

2012-Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործով  կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրենը:

2014-պաշտոնապես բացվել է UWC Dilijan College-ը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը:

2018- Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

- ԱԱԾ-ն պարզել է, որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված ընկերությանը:

2019-Թուրքմենստանի մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։ Ադրբեջանի ղեկավարը փորձել է առիթն օգտագործել Հայաստանը քննադատելու և «ֆաշիստներին հերոսացնող» երկիր ներկայացնելու համար, նա հիշեցրել է, որ Երևանում կանգնեցվել է Գարեգին Նժդեհի արձանը, Նժդեհին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»: Փաշինյանը կոշտ պատասխան է տվել նրան՝ հայտարարելով, որ Ալևն այդպիսով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ:

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի  ժամանակ հայկական Էլբրուս հրթիռն ընկել է ադրբեջանական Գյանջա քաղաքի բնակելի թաղամասում, գիշերն ուժեղ գնդակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1138– Հալեպ քաղաքում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ։

1758 – ծնվել է գերմանացի ֆիզիկոս և աստղագետ Հենրիխ Օլբերսը:

1853 —Նյու-Յորքում բացվել է ԱՄՆ-ի առաջին կլիրինգային բանկը:

1881 —ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչ Դեյվիդ Հյուստոնը արտոնագրել է ֆոտոժապավենը:

 1885 – ծնվել է ֆրանսիացի գրող, գրականագետ,  Նոբելյան մրցանակակիր  Ֆրանսուա Մորիակը:

1887 —ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնն արտոնագրել է ընտրություններում ձայների հաշվման էլեկտրոնային հաշվիչ:

1889– վախճանվել է անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Ջոուլը, որի անունով է կոչվում էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ:

1896– վախճանվել է ավստրիացի երգահան, երգեհոնահար և երաժշտության մանկավարժ Անտոն Բրուքները։

1891 —Ստոկհոլմում բացվել է աշխարհում առաջին բաց երկնքի տակ գտնվող էթնոգրաֆիկ թանգարանը, որը կոչվում էր «Սկանսեն»:

1899– սկսվել է երկրորդ անգլո-բուրական պատերազմը։

1918 – Ֆրանսիայում իրականացվել է առաջին ռադիոկառավարվաղ թռիչքը, որը տևել է մեկ ժամ, իսկ ինքնաթիռը կտրել է 100 կմ հեռավորություն:

1919- «Хендли Пейдж Трэнспорт» ընկերությունն առաջին անգամ ուղևորներին տվել է նախաճաշ թռիչքի ընթացքում, «երկրորդ նախաճաշի» մեկ պորցիայի արժեքը եղել է երեք շիլլինգ:

1922– Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվել է զինադադարի համաձայնագիր  Թուրքիայի և Անտանտի երկրների միջև:

1922- կոմերիտմիության համագումարում Լև Տրոցկին իր ելույթում կոչ է արել երիտասարդությանը «կրծել գիտության գրանիտը», որը դարձել է թևավոր խոսք:

 1931-ԽՍՀՄ-ում որոշում է ընդունվել լրիվ լիկվիդացնել մասնավոր առևտուրը:

1937 – ծնվել է անգլիացի  ֆուտբոլիստ և մարզիչ Բոբի Չարլթոնը:

1951 –ծնվել է  հրեական ծագումով ֆրանսիացի երգիչ և երգերի հեղինակ Ժան-Ժակ Գոլդմանը:

1961 —ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկի փորձադաշտում իրականացվել է առաջին ստորգետնյա միջուկային պայթյունը:

1962– սկսվել է երկրորդ Վատիկանյան համաժողովը, որտեղ որոշվել է կաթոլիկ ծեսերի ժամանակ չօգտագործել նախկինում պարտադիր հանդիսացող լատիներենը:

1963 – վախճանվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Ժան Կոկտոն:

1990 —սերբ գործարար ժալկո Ռաժնատովիչը և և 19 ֆուտբոլային ֆանատներ Բելգրադում ստեղծել են Սերբական կամավորական գվարդիան, որը մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց սկսել է կռվել Խորվաթիայում, ապա Բոսնիա-Հերցեգովինայում:

1994 —Ռուսաստանում կտրուկ ընկել է ռուբլու կուրսը դոլարի նկատմամբ, որը պատմության մեջ է մտել  «սև երեքշաբթի» անվանումով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարին
Ամենադիտված