Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամսարգսյանները ընտրությունների հետ կանցնեն կգնան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը հաճախորդների պակաս երբեք չի ունեցել: Հաճախորդության ինստիտուտը ամենագործուն ինստիտուտն է, քանի որ այստեղ գործում է մի կարևոր կանոն՝ քողարկված լինելը: Այսինքն իշխանության հաճախորդը միշտ հանդես է գալիս ընդդիմադիրի դիմակի ներքո, իսկ տակից կատարում այն հրահանգները, որոնք ստանում է: 

Նման գործի այսօր լծված է ԵԼՔ դաշինքի առաջորդներից մեկը՝ Արամ Զավենի Սարգսյանը, որը ընտրարշավի սկզբից իր գրեթե բոլոր ելույթներում անպայման անդրադառնում է «Ծառուկյան» դաշինքին: Իսկ պատճառը, թերևս, այն է, որ «Ծառուկյան» դաշինքի անշեղորեն աճող վարկանիշը արդեն ամենուր լուրջ մտահոգություն է առաջացնում, ինչի պատճառով գործի են դրվում նմանատիպ գործիչներ:

Արամ Զ. Սարգսյանը, իհարկե, կարող է կատարել իր հաճախորդությունը, վայրահաչել և զազրախոսել, սակայն Արամ Սարգսյանը ինքը ունի բազմաթիվ թույլ կողմեր: Իսկ դրանցից կարևորագույնը այն է, որ Արամ Սարգսյանը ինքնաբավ գործիչ չէ: Նրա բախտը պարզապես բերել է, որ նա Վազգեն Սարգսյանի եղբայրն է, այսինքն նրան, որպես Արամ Սարգսյանի, գուցե երբեք էլ չճանաչեին, եթե նա չլիներ Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Եվ այժմ, երբ Արամ Սարգսյանը որպես քաղաքական գործիչ իրենից բան չի ներկայացնում, ունի զրոյական վարկանիշ, հանկարծ որոշում է քննադատել ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական ուժին:

Հասկանալի է, որ «Ծառուկյան» դաշինքը դրանից չի տուժելու, քանի որ նման տասնյակ և անգամ հարյուրավոր արամսարգսյաններ են զազրախոսել «Ծառուկյան» դաշինքի մասին: «Ծառուկյան» դաշինքը չի տուժելու, բայց այ Արամ Սարգսյանը հաստատապես տուժելու է, քանի որ դրանով վնաս է հասցնում ոչ միայն իրեն, ապացուցելով որ ասելիք չունի, այլ նաև իր դաշինքին, քանի որ իր ցածր վարկանիշն ու վայրահաչությունը ինքնաբերաբար անդրադառնում է սեփական դաշինքի առանց այն էլ բավական ցածր վարկանիշի վրա:

Ի դեպ, հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը եղել է նաև ՀՀ նախկին վարչապետ, բարձր պաշտոնյա, որը այսօր խոսում է ժողովրդի վիճակի մասին, այնինչ ժամանակին բացարձակապես ոչինչ չի արել այդ վիճակը բարելավելու համար:

Նրա վարչապետության ժամանակ Մոսկվա կատարած պաշտոնական միակ այցը առայսօր հիշվում է որպես անեկդոտի թեմա,քանի որ այսօր հոխորտացող ու իրեն խելացի գործչի տեղ դնող Արամ Սարգսյանը այն ժամանակ ցույց էր տվել, որ որպես վարչապետ բացարձակապես չի տիրապետում երկրի խնդիրներին և իր գյուղից բացի ուրիշ ոչնչի մասին տեղեկացված չէ:

Սեփական անփառունակ անցյալը ոչնչով չես քողարկի: Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով ով է: Արամսարգսյանները և նրա նման օդի մեջ խոսացողները ընտրությունների հետ կանցնեն կգնան, իսկ ժողովրդի կողքին կանգնած, ժողովրդի համար իրական գործ անող գործիչները, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է, կմնան: Իսկ արամսարգսյանները թող խոսեն, դրանով նրանք իջեցնում են սեփական գնահատականը, քանի որ այսօր բոլորն էլ գիտեն, որ առանց պատվերի ոչ ոք չի խոսում:

Արման Հովակիմյան

Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունըՄինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել ԱՄՆ-ը նշել է Երևանի տեղը տարածաշրջանային օրակարգում. «Կրակից շագանակներ հանել» Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումիցՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բնույթի մասին ՇՏԱՊ. Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին «Պուտինյան արտահոսքի» ռելոկանտներ Ռուսաստանից. որտե՞ղ և ինչո՞վ են նրանք ապրում Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Հոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem Post
Ամենադիտված