Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ վարած «քաղաքականության» հիմնասյունը «եթե...»-ներն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական ու հանրային համատարած լռության, եթե կուզեք՝ արհամարհանքի, եթե կուզեք՝ անտարբերության պայմաններում Նիկոլ Փաշինյանը որոշել է օրումեջ ելույթ ունենալ: Բայց քանի որ Ազգային ժողովում, օրինակ՝ ընդդիմադիր խմբակցությունների հատվածում սեղաններին դրված Արցախի դրոշները նրան հունից հանում են, սկսում է գոռգոռալ, անհոդաբաշխ արտահայտություններ և տարօրինակ շարժումներ անել, այս անգամ որոշել էր աշխատասենյակից «լայվ մտնել»: Կներեք, ոչ թե «լայվ մտնել», այլ հարցազրույց տալ: Թե ո՞րն էր այդ հարցազրույցի հրատապ անհրաժեշտությունը, այնքան էլ ընկալելի չէր: Բայց հընթացս նաև այդ անհրաժեշտությունները նշմարվեցին: Մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը «Հանրայինի» լսարանին փորձում էր համոզել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ ուղղակի հրաշալի է: Այնքան ջանաց, որ նույնիսկ հարցազրույց վարողն էր զարմացել:

Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր քարոզչական զինանոցից մի հին, կարելի է ասել՝ ժանգը կերած հնարք բանեցնել, թե՝ «հիմա մի գաղտնիք պիտի ասեմ...»: Ու ինչ-որ լոլոներ պատմեց իր ու Պուտինի «եղբայրական հարաբերությունների» մասին, ինչ-որ տեղ՝ Սոչիում, 2018 թվականին... Համարյա՝ էտո տոժե յա, լետոմ, Նովիյ Աֆոն... Մյուս հավանական անհրաժեշտությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ջանաց լսարանին համոզել, թե Գրանադայում ինքը ոչ մի վատ բան չի արել, Եվրոպական առաջնորդների հետ էլ ինչ ստորագրել ու հայտարարել է, շահեկան է, ձեռնտու է: Հիմա, թե ո՞ւմ համար է շահեկան ու ձեռնտու, դրանք արդեն այլ հարցեր են, որոնց դեռ կվերադառնանք: Երրորդ անհրաժեշտությունը (հարցազրույց տալու) թերևս ընթացիկ էր՝ պայմանավորված «զոռով-շառով» քաղաքապետի աթոռը գրավելու հետ: Փաստն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու կուսակցությունը, վարչական ռեսուրսների աննախադեպ չարաշահումներով հանդերձ, հազիվհազ կարողացել էին մի 32,5 տոկոս ձայն ստանալ: Մասնակիցների:

Մեծ հաշվով՝ ՔՊ-ն պարտվել է այդ ընտրություններում: Առավել ևս, եթե ընտրողների ընդհանուր թիվը վերցնենք, ապա ՔՊ-ն հազիվ 9-10 տոկոսի քվե է ստացել, այն էլ, կրկնենք, վարչական ռեսուրսի գերչարաշահմամբ: Բայց դա էլ դեռ մի կողմ: Ավելի հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի ասածը: Իսկ նա ասում է, որ եթե Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն»-ը մի 50150 ձայն ավել ստանար, ապա մանդատների քանակական բաշխվածությունն այլ կլինե՜ր... Բանալի բառն այստեղ «եթե...»-ն է: Անձը երկրի վարչապետ է, մի ամբողջ «իշխող ուժի» առաջնորդ է, ու կատարված իրողության մասին խոսում, դատողություններ է անում «եթե...»-ներով: Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆիդենցիալ հաղորդակցվող Վլադիմիր Պուտինը մի նման առիթով նկատել է, որ եթե տատիկն ունենար... Այնուամենայնիվ «դասական» ասացվածքը մեջբերենք. եթե մորաքույրը բեղ-մորուք ունենար, ապա քեռի կլիներ: Իսկ լուսահոգի հորեղբայրս ասում էր, որ «եթե»-ն ցանել են, այն չի ծլել:

Նիկոլ Փաշինյանի «եթե...»-ները նույնիսկ չցանած են ամուլ: Ասում է, օրինակ՝ եթե Ալիևը գար Գրանադա, ու հայտարարությունը ոչ թե քառակողմ լիներ, այլ հնգակողմ, ապա մինչև տարվա վերջ «խաղաղության պայմանագիր» կնքելու շանսերը 70 տոկոսից բարձր կլինեին: Ու էլի՝ «եթե...»: Ի՞նչ է նշանակում 70 տոկոսից բարձր հավանականություն, դա 73 տոկո՞սն է, թե՞, ասենք՝ 91,7 տոկոսը: Խաղադրո՞ւյք է կատարվում, ինչ է: Ու արդյո՞ք այդ 91,7 տոկոսը արդեն «պայմանագիր» է: Փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարել է, արել է տրամագծորեն հակառակը, մի բան էլ՝ ավելի վատ: Հիշո՞ւմ եք, 2018-ին ցուցադրական սրտնեղում ու նեղսրտում էր, թե՝ իբր, փողեր են ծախսում, որ հանրությանը համոզեն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի: Հիշո՞ւմ եք, ինչպես էր գոռում՝ սո՜ւտ է, ժողովո՜ւրդ... Անցավ ընդամենը 3, ապա՝ էլի 2 տարի:

Սո՞ւտ է: Չտվե՞ց: Իսկ ո՞ւմ ստորագրությունն է 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն թղթի տակ, ո՞վ է 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ո՞վ մի քանի օր առաջ Գրանադայում էլի ու էլի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ առնչությամբ բավականին աղմուկ բարձրացավ, նաև այն իմաստով, որ շատերը նշեցին, թե Փաշինյանը գործնականում համաձայնել է թշնամուն հանձնել արդեն ՀՀ անմիջական տարածքից ամբողջական գյուղեր (ընդհանուր՝ 8 գյուղ, Տավուշի և Արարատի մարզերում): Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շտապեց հանրությանը մոլորության մեջ գցել, թե՝ սուտ է, չհավատաք, Հայաստանը Գրանադայում մի այլ կարգի հաղթել է, ոչ մի միջանցքի, ոչ մի «անկլավի» թեմա չկա՜... Պարզվեց՝ ինքն է ստում: Այն էլ՝ ինչպես կա:

Ահա, նախօրեին Նիկոլ Փաշինյանը «մտել» էր «Հանրայինի» եթեր, որ ասեր, թե՝ այո, անկլավների խնդիր կա, բայց ինքն էլ, որպես Հայաստանի ղեկավար, Արծվաշենը ու Տավուշի մարզի մի շարք գյուղերին պատկանող տարածքներ վերադարձնելու պահանջն է դնում... Այսինքն, Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի «ազատագրի» Արծվաշե՞նը: Սա՞ էր Փաշինյանի ու ՔՊ-ի «հանճարեղ» ստրատեգիան: Երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը նման բան ասելուց առաջ միգուցե հիշե՞ր, որ միայն վերջին երկու տարվա ընթացքում թշնամին, նույն իր «քաղաքականությունից» օգտվելով, Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք է զավթել ու շարունակում է զավթած պահել: Ասենք, «եթե...»-ով քաղաքականություն վարողից, «զրոյական կետի» մագիստրոսից ուրիշ ի՞նչ էր պետք սպասել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ» 
Ամենադիտված