Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր, Հայաստան` Գյուղատնտեսության աշխատողի օր, Ադրբեջան՝ Ադրբեջանական երկաթուղու աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1668 - Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը։

1827– ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ գրավել են Երևանը:

1862– վախճանվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը:

1863 –ծնվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։

1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել Ղարսի ուղղությամբ, բայց հաջողության չի հասել։

1921– կնքվել է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային են անցել գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:

1937 –ծնվել է իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։

1946– ծնվել է լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը:

1957- Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե:

1966 –վախճանվել է գրող Էդուարդ Բոյաջյանը։

1972 –վախճանվել է արձակագիր Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան)։

1991-ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել 200, 500 և 1000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ։

2005-Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքն իր կայացրած նիստում որոշել է «ոչ» ասել հանրաքվեին դրվելիք սահմանադրական փոփոխություններին: Ընդունվել է նաև հայտարարություն, որով հանրությանը կոչ է արվել հանրաքվեի ժամանակ «ոչ» ասել Սահմանադրության փոփոխված տարբերակին: 

2006-Երևանը տոնել է իր 2788֊-ամյակը, և մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել է Պատմության թանգարանում բացված «Հնագույն Երևանի կենցաղը» ցուցահանդեսով:

2018-Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

54- Հռոմի կայսր Կլավիոսին սնկով թունավորել է իր կինը, իսկ Հռոմի նոր կայսր է հայտարարվել Ներոն Կլավդիոս Կեսար Դրուզ Գերմանիկը, որը գահ է բարձրացել Ներոն Կլավդիոս Կեսար Ավգուստ Գերմանիկ անվամբ։

1307 —թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի հրամանով միաժամանակ ձերբակալվել են բոլոր ֆրանսիական տամպլերիերները։

1492 —Կոլոմբոսն առաջին անգամ ափ է իջել Նոր Աշխարհում (Սան-Սալվադոր կղզում)։

1582 —Իտալիայում և այլ կաթոլիկ երկրներում հին Յուլիանյան օրացույցը (հին տոմար) փոխվել է նոր Գրիգորյան օրացույցով (նոր տոմար)։

1644 —Դանիա-շվեդական պատերազմի ժամանակ միավորված Կարլ Գուստավ Վրանգելի ղեկավարած շվեդահոլլանդական նավատորմը Ֆեմերանի ճակատամարտում պարտության է մատնել դանիական նավատորմին։

1675 —հոլլանդացի ֆիզիկոս Խրիստիան Գյույգենսն արտոնագրել է գրպանի ժամացույցը։

1775 —Երկրորդ Մայրցամաքային կոնգրեսը որոշում է ընդունել ստեղծել մայրցամաքային նավատորմ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմը։

1792 —դրվել է ԱՄՆ-ի նախագահի նստավայրի, որը հետագայում վերանվանվել է «Սպիտակ տուն», առաջին հիմնաքարը։

1805 —տեղի է ունեցել Էլհինգենի ճակատամարտը Նապոլեոն Բոնապարտի բանակի և ավստրիական բանակի միջև։

1869 –վախճանվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովեն։

1884 —Գրինվիչը սահմանվել է որպես զերոյական հորզոնական։

1900 —լույս է տեսել Զիգմունդ Ֆրեյդի հիմնական գիրքը՝ «Երազների բացատրություն»-ը։

1923– Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվել է Անկարա:

1925– ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, որը ստացել էր «երկաթյա լեդի» մականունը:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արևմտյան դաշնակիցներին կապիտուլացիայի ենթարկված Իտալիան մտել է պատերազմի մեջ հակահիտլերյան դաշինքի կազմում։

1944 —խորհրդային զորքերը մտել են Ռիգա։

1957 —Չինաստանում կառավարության խորհրդակցության ժամանակ Մաո Ցզեդունը հայտարարել է, որ պետք չէ շատ գիրք կարդալ։

1972– Անդերում վթարի է ենթարկվել Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի ինքնաթիռը: 45 ուղևորների մեջ է եղել ռեգբիի թիմ, ուղևորների մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով, իսկ ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացել են ձնահյուսքից։

1998 —ՆԱՏՕ-ն վերջնագիր է ներկայացրել Հարավսլավիային և պահանջել դուրս բերել բանակը Կոսովոյից։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters
Ամենադիտված