Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…երաժշտական գործիք ֆլեյտա

ՖՈՏՈ

Ֆլեյտան փայտե փողային երաժշտական գործիք է։ Ի տարբերություն լեզվակավոր փողային գործիքների ֆլեյտան աերոֆոն է։ Հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա), երբ ձայնը օդի մղումով դուրս է գալիս անցքերից։Արտաքին տեսքով, գործիքը հիշեցնում է գլանաձեւ խողովակ, որի ներսում կա օդային անցք: Հազարամյակների ընթացքում այդ զարմանահրաշ գործիքը շատ էվոլյուցիոն փոփոխությունների է ենթարկվել մինչև մեր աչքի համար սովորական իր տեսքը ստանալը: Կարելի է ասել, որ ֆլեյտան ամենահին երաժշտական գործիքն է: Նախնադարյան հասարակության մեջ ֆլեյտայի նախորդը եղել է  սուլիչը, որն օգտագործել են ծիսական արարողությունների, ռազմական արշավների և այլնի ժամանակ: Սուլիչը նաև սիրված մանկական խաղալիք է եղել: Այն պատրաստել են փայտից, կավից, ոսկորներից, և իրենից ներկայացրել է անցքով փոքրիկ խողովակ: Սուլիչը փչելիս առաջացրել է բարձր հաճախականության ձայներ: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են մատների համար անցքեր բացել սուլիչների վրա: Նմանատիպ գործիքի օգնությամբ, որը կոչվում է սուլիչ-ֆլեյտա, մարդը սկսել է արտաբերել տարբեր հնչյուններ և մեղեդիներ: Հետագայում խողովակը երկարացվել է, անցքերի քանակն ավելացվել, ինչը հնարավորություն է տվել ավելացնել այդ գործիքով նվագած մեղեդիները: Հնէաբանները կարծում են, որ այդ ամենահին երաժշտական գործիքը գոյություն է ունեցել մ.թ.ա. մոտ 40 հազարամյակ: Հին Եվրոպայում և Տիբեթի ժողովուրդների մոտ եղել են կրկնակի և եռակի սուլիչ ֆլեյտաներ, իսկ հնդկացիները, Ինդոնեզիայի և նույնիսկ Չինաստանի բնակիչները ունեցել են անգամ ռնգային ֆլեյտաներ, որտեղ  ձայնն առաջանում է քթով արտաշնչելիս: Գոյություն ունեն պատմական փաստաթղթեր, որոնք վկայում են, որ մոտ հինգ հազար տարի առաջ Հին Եգիպտոսում եղել են ֆլեյտաներ: Հին փաստաթղթերում հայտնաբերվել են երկայնական ֆլեյտաներ՝ մատների համար մի քանի անցքերով: Ֆլեյտայի մեկ այլ տեսակը՝ լայնակի ֆլեյտան գոյություն է ունեցել Հին Չինաստանում ավելի քան երեք հազար տարի առաջ, Հնդկաստանում և Ճապոնիայում մոտ երկու հազար տարի առաջ:

Եվրոպայում երկար ժամանակ օգտագործել են երկայնական ֆլեյտա: 17-րդ դարի վերջին ֆրանսիացի վարպետները կատարելագործել են արևելքից եկած լայնակի ֆլեյտան նրան  տալով ձայնային արտահայտչություն ու հուզականություն: Իրականացված արդիականացման արդյունքում արդեն 18-րդ դարում բոլոր նվագախմբերում սկսել են հնչել լայնակի ֆլեյտաներ: Ավելի ուշ լայնակի ֆլեյտան բազմիցս կատարելագործվել է: Հայտնի ֆլեյտահար, երաժիշտ և կոմպոզիտոր Թեոբալդ Բոեմն է այդ գործիքին իր վերջնական ժամանակակից ձևը տվել: 15 երկար տարիներ նա կատարելագործել է այդ գործիքը կատարելով բազմաթիվ օգտակար նորամուծություններ: Այն ժամանակ արծաթն է օգտագործվել որպես ֆլեյտայի պատրաստման նյութ, չնայած եղել են նաև փայտե գործիքներ: 19-րդ դարում փղոսկրե ֆլեյտան է մեծ տարածում գտել, եղել են նույնիսկ ապակե ֆլեյտաներ: Ներկայումս կան ֆլեյտաների 4 տեսակներ՝ մեծ (սոպրանո), փոքր (պիկոլո), բաս և ալտ: Ռումինացի երաժիշտների վիրտուոզ նվագի շնորհիվ Եվրոպայում լայն տարածում է գտել լայնակի ֆլեյտայի այնպիսի տարատեսակը, ինչպիսին է պան-ֆլեյտան: Այդ գործիքն իրենից ներկայացնում է տարբեր երկարությունների և նյութերի խողովակների շարք: Անտիկ ժամանակներում այն համարվել է հին հունական Պան աստծո անփոխարինելի երաժշտական ​​գործիքը, և կոչվել է սիրինգա: Լայնորեն հայտնի են պան ֆլեյտաների այնպիսի տարատեսակներ, ինչպիսիք են ռուսական կուգիկլին, հնդկական սամպոնիան, վրացական լարչեմին և այլն: 19-րդ դարում ֆլեյտա նվագելը համարվել է նուրբ էթիկետի և բարձր հասարակությանը պատկանալու նշան:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ» Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղաuպանության ճանաչումը. «Ժողովուրդ» Ով է վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ» Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ» Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել․ «Հրապարակ»
Ամենադիտված