Reuters. Սաուդյան Արաբիան հետաձգում է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ ծրագրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան հետաձգում է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ-ի ծրագրերը, հայտնել է Էր-Ռիադի ծրագրերին ծանոթ երկու աղբյուր, ինչը վկայում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի պայմաններում երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների արագ վերանայում:
Հակամարտությունը նաև թագավորությանը մղում է Իրանի հետ գործակցության: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը առաջին անգամ հեռախոսով խոսել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, քանի որ Էր-Ռիադը փորձում է կանխել տարածաշրջանում բռնությունների ավելի լայն բռնկումը: