Մահացել է դիվանագետ Նիկոլայ Կոբրինեցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 12-ին 61 տարեկան հասակում մահացել է ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Կյանքից հեռացել է տաղանդավոր դիվանագետը, փորձառու ղեկավարը, ով իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է Հայրենիքի արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Կոբրինեցին մահացած են գտել Ստամբուլի Թաքսիմ թաղամասում գտնվող հյուրանոցի համարում։