Սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմաօդային ուժերի հրամանատարին սպանելու մասին։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Մուրադ Աբու Մուրադը, որը մեծ մասնակցություն է ունեցել ու ղեկավարել հոկտեմբերի 7-ի հարձակումը, սպանվել է Գազայում՝ ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբի վրա իսրայելական ուժերի հարձակման ժամանակ։
Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի ուժերը ներխուժել են Իսրայելի տարածք։