Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ ի՞նչ պոռնկական հարցադրում է՝ զիջե՞լ հող, թե՞ չզիջել. զիջելու բան չկա՛. Նորատ Տեր-Գրիգորյանց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995), 1993թ. պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «Առաջին լրատվական»ի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը՝ նվիրված Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարծիք ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ընդհանուր առմամբ:

– Ես լսել եմ Տեր-Պետրոսյանի ելույթը: Նրան շատ լավ ընդունեցին, ծափահարեցին, նա խելոք բաներ էր ասում, իհարկե, բայց նա 97 թվականից ի վեր նույն բանն է ասում, որ անհրաժեշտ է զիջումների գնալ և հանձնել այդ հողերը:

– Բայց խելամի՞տ է արդյոք ներկայիս իրավիճակում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո խոսել տարածքային զիջումների մասին:

– Գիտեք, օրինակ, ես դեմ եմ ինչ-որ բան վերադարձնելու այդ քաղաքականությանը, որովհետև գիտեմ, թե ինչ տարածքներ են դրանք: Ես ընթացքում փորձելու եմ ձեզ բացատրել իրադրությունը, որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ եմ ասում:

Երբ հակառակորդը հարձակվեց, ինձ հրավիրեցին ստեղծելու բանակ: Ես այն ժամանակ գիտեի հակառակորդի մտադրությունը. ռազմագիտության մեջ կա այդպիսի հասկացություն՝ հակառակորդի մտադրությունը, թե ինչ նպատակ է նա հետապնդում, երբ հարձակվում է: Հակառակորդն ուզում էր ոչ միայն վերադարձնել անկախ Ղարաբաղը, ոչնչացնել և քշել հայերին, այլև ճանապարհին գրավել Զանգեզուրը, որը փրկել է Նժդեհը, և միավորվել Նախիջևանի հետ:

Իսկ այնտեղ՝ Նախիջևանում, գտնվում է դիվիզիա, որը մենք ժամանակին փոխանցել ենք Պետական անվտանգության կոմիտեին (КГБ) Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պաշտպանությունը ամրապնդելու համար, բայց այն ԽՍՀՄ փլուզումից հետո հայտնվեց ադրբեջանցիների վերահսկողության տակ:

Ադրբեջանը պիտի հարձակվեր այդ դիվիզիայով Երևանի վրա: Սա էր մտադրությունը, ուստի ես անմիջապես ասացի Տեր-Պետրոսյանին (ընդհանրապես կարծում եմ՝ նրա պատվին արձան պիտի կանգնեցնեն՝ Վազգեն Սարգսյանի արձանի հետ միասին)՝ խնդրում եմ, զանգահարեք Ելցինին, որ չհանեն Լենինականում գտնվող 127-րդ դիվիզիան: Ինչո՞ւ. որովհետև մենք ո՛չ ՆԱՏՕ-ում ենք, ո՛չ էլ Վարշավայի պայմանագրում, ուստի թուրքերը կարող են հիմա անցնել փշալարերը և բոլորին մորթել: Այդ բազան կպաշտպանի սահմանը:

Ստեղծվեց բազա, և նա ինձ նշանակեց նախագահ: Կառավարությունից ինձ հետ էր նաև Գագիկ Հարությունյանը, որն այսօր Սահմանադրական դատարանի նախագահն է: Հետո ես ասում եմ՝ մենք կվերցնենք Նախիջևանի բարձունքները, հետո Նոյեմբերյանի բարձունքները, որ իմանանք, թե ինչ է կատարվում այդ թևում, իսկ բանակը, որը ստեղծում ենք, ամբողջությամբ կմիացնենք Ղարաբաղի հետ և կգնանք Ղարաբաղն ազատագրելու: Սա էր մեր ծրագիրը: Մենք ստեղծեցինք բանակ, կազմակերպեցինք, օրուգիշեր պատրաստում էինք, բայց ես 15 օր հայեցակարգ էի գրում, որը հաստատվեց անվտանգության խորհրդի նիստում, և անցանք բանակի կազմավորման գործին: 8 ամսում մենք ստեղծեցինք մոտ 70-80 հազարանոց բանակ և գնացինք ազատագրելու Ղարաբաղը, թեև Ղարաբաղում արդեն կային ֆիդայիներ: Մենք թեքվեցինք 200 կմ՝ Մեղրիից մինչև Վարդենիս ու Քելբաջար, հետո իրականացրինք հարձակողական օպերացիա, անցանք 150 կմ, ջախջախեցինք այդ հակառակորդին և դուրս եկանք այն սահմանները, որ այսօր կան:

Հիմա վերադառնում եմ ձեր հարցին: Եղել է Հայրենական մեծ պատերազմ: Գերմանացիներին ջախջախեցին, ոչնչացրին հակառակորդին, իսկ Կալինինգրադը՝ Քյոնիգսբերգը, մնաց Խորհրդային Միությանը: Դա գերմանական տարածք է: Բայց պատերազմի օրենքով այն մնում է ԽՍՀՄ-ին: Կուրիլյան կղզիները նույնպես մնացին Խորհրդային Միությանը:

– Ուզում եք ասել, որ Արցախի այդ տարածքները պատերազմի օրենքով այլևս ենթակա չեն վերադարձի:

 

– Պատերազմի օրենքո՛վ, վե՛րջ: Հետո մերոնք գնացին ստորագրելու փաստաթուղթ Ադրբեջանի հետ: Ինձ չտարան իրենց հետ. ես մնացի հրամանատարական կետում: Գնացին ստորագրելու սարսափելի, գարշելի փաստաթուղթ, նույնիսկ չմտածեցին, թե ինչպես է այն կոչվում ռուսերենով: Եվ գրեցին համաձայնագիր կրակի դադարեցման մասին: Ի՞նչ է նշանակում՝ «կրակի դադարեցում»: Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, և հանկարծ ես գրում եմ՝ եկեք դադարեցնենք կրակը: Դա նույնն է, որ հաղթեին Հիտլերին և ասեին՝ ընկե՛ր Հիտլեր, եկեք դադարեցնենք կրակը: Պիտի ասեին՝ կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի անկախություն: Վե՛րջ: Ցտեսություն: Ես գնացի:

Ես բացատրեցի ստրատեգիական իրադրությունը: Իրադրությունը նույնն է նաև այսօր: Իսկ ի՞նչ է ասում Ալիևը. «ո՛չ, դրանք իմ հողերն են, Երևանն էլ է իմը, Թիֆլիսն էլ, Դերբենդն էլ»: Նա վարում է ագրեսիվ քաղաքականություն: Այն ծրագիրը, որ ուներ Ադրբեջանը այն ժամանակ, փորձում է իրագործել այսօր, և ամեն անգամ խախտում է հրադադարը: Նա ունի հսկայական ֆինանսական միջոցներ, 5-6 անգամ ավելի շատ սպառազինություն է գնել, քան Հայաստանը: Թեև եթե անկեղծ ասեմ՝ մեզ ավելի շատ զենք պետք էլ չի, որովհետև մենք չենք պատրաստվում հարձակվել Բաքվի վրա, իսկ նա ձգտում է հարձակվել: Հարձակողական կողմը միշտ պիտի 3-5 անգամ առավելություն ունենա պաշտպանվող կողմի նկատմամբ: Այդ ժամանակ կարելի է հարձակվել պաշտպանվող հակառակորդի վրա, ինչն էլ նա արեց: Բացի այդ, Ադրբեջանին պետք են մոբիլիզացիոն, զինակոչային ռեզերվներ: Նա սկսեց իր ժողովրդի մեջ ատելություն սերմանել հայերի հանդեպ, որ իր ժողովուրդն այնպես ատի հայերին, որպեսզի հաճույքով գնա բանակ: Նա անպայման հարձակվելու է: Առաջին հարձակումը նա արեց ապրիլին: Դա իրադրության հետախուզում էր, թե ի՞նչ կասի աշխարհը, ինչպե՞ս կպաշտպանվի հակառակորդը, որքանո՞վ են կատարելագործվել հայերը 18 տարի անց, իրենք ինչպե՞ս կարող են ճեղքել պաշտպանությունը: Նա ստուգեց, բայց հանդիպեց լուրջ դիմադրության և հետ շպրտվեց հայ զինվորների կողմից: Մերոնք հերոսաբար դիմադրեցին, թույլ չտվեցին հակառակորդին ճեղքել պաշտպանությունը և պարտության մատնեցին նրան:
Տեր-Պետրոսյանը ասում է՝ անհրաժեշտ է զիջել տարածքները, գնալ փոխզիջումների, և այդ ժամանակ կլինի խաղաղություն: Բայց եթե այսօր զիջենք Զանգելանը, Կուբաթլին, Քելբաջարը, Լաչինը, Աղդամը, Ֆիզուլին, կքանդվի Լեռնային Ղարաբաղի ողջ պաշտպանությունը, և կվերադառնանք 1990-ական թվականների իրավիճակին: Ղարաբաղը կընկնի շրջափակման մեջ, ադրբեջանցի փախստականները կվերադառնան այդ շրջաններ, այնտեղ կլինի նաև ադրբեջանական բանակ, իսկ ներսում մնում է Ղարաբաղը: Մի՞թե ղարաբաղցիներն այդքան անխելք են, որ մնան այդ շրջափակման մեջ: Կարծում եք՝ դրանից հետո նրանք կմնա՞ն Ղարաբաղում: Բոլորը կհեռանան այնտեղից: Չէ՞ որ Ադրբեջանը Ղարաբաղը նույնպես իր տարածքն է համարում, ուրեմն այդ ժողովուրդը պիտի հեռանա: Տարածքային զիջումը կհանգեցնի նրան, որ Ղարաբաղը ամբողջությամբ կանցնի Ադրբեջանին, իսկ ժողովրդին կաքսորեն և վերջ: Այդ ի՞նչ պոռնկական հարցադրում է՝ պե՞տք է զիջել հող, թե՞ պետք չէ զիջել: Ի՞նչ զիջենք, այնտեղ զիջելու բան չկա՛: Իսկ ինչո՞ւ է միայն մեր կողմը զիջում, ինչո՞ւ Ադրբեջանը չի զիջում Շահումյանը, Մարտակերտի ու Մարտունիի հարթավայրերը: Ինչո՞ւ չի վերադարձնում Նախիջևանը: Չէ՞ որ դա հայկական հող է: Նրանք չեն ուզում զիջել, իսկ մենք համաձայն ենք զիջումների: Մենք արդեն իսկ ամեն ինչ զիջել ենք նրանց:
– Բայց միջնորդ երկրները, այսպես ասած՝ միջազգային հանրությունը ասում է, որ ստատուս քվոն չի կարող անփոփոխ մնալ, պետք է փոխել ստատուս քվոն, այլապես կլինի նոր պատերազմ: Հետևաբար պետք է ինչ-որ քայլեր անել: Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը խաղաղության հասնելու համար:

– Առաջինը՝ պետք է լիովին ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղը հայկական հող է: Հայաստանի ԱԳՆ-ն կամ մյուս կառույցները պիտի ներկայացնեն, որ բոլշևիկյան անդրկովկասյան բյուրոն 1921թ. հուլիսի 5-ին խլել է Ղարաբաղը Խորհրդային Հայաստանից և փոխանցել այն ադրբեջանցիներին: Իսկ 1991 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Գորբաչովի հրամանի, ղարաբաղցիները հանրաքվե անցկացրին և դուրս եկան Ադրբեջանի կազմից: Այդ հողը մերն է: Ադրբեջանը խորհրդային իշխանության տարիներին չի կարողացել կառավարել այդ ինքնավարությունը և քանդում էր Ղարաբաղը համակողմանիորեն: Այնպես արեց, որ հայերը հեռանան Նախիջևանից: Նույնն ուզում էր անել Ղարաբաղի հետ:

Երկրորդը՝ այն փաստը, որ Ադրբեջանը դիմել է պատերազմի, ցույց է տալիս, որ նա ագրեսոր է և ուզում էր ռազմական ճանապարհով վերադարձնել Ղարաբաղը, ցեղասպանություն իրականացնելու միջոցով՝ ինչպես արեց խորհրդային բանակը «Կոլցո» օպերացիայի ժամանակ: Այդ պատճառով էլ ստացավ արժանի պատասխան, ուստի Ղարաբաղը պիտի ճանաչվի միջազգային հանրության կողմից, որովհետև նա ցույց տվեց իր անկախությունը, ժողովրդավարությունը, ունի պետական բոլոր ինստիտուտները և զինված ուժեր: Լեռնային Ղարաբաղը ունի բոլոր իրավունքները պետություն լինելու համար:

Երրորդը՝ Ղարաբաղի դեմ իրականացված ցանկացած ագրեսիա ՄԱԿ-ի դրույթների խախտում է և հանցագործություն, որը պիտի դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Չորրորդը՝ որևէ շրջան, որը մնացել է Լեռնային Ղարաբաղին պատերազմից հետո, չպետք է վերադարձվի հակառակորդին՝ ինչ-որ բանի փոխարեն:

Հինգերորդը՝ ողջ Հայաստանը, ողջ ժողովուրդը պիտի պատրաստ լինի հետ մղել հակառակորդի հարձակումները և պաշտպանել մեր երկիրը: Ահա և վերջ:

– Ամեն դեպքում Դուք համոզված եք, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:

– Ադրբեջանը միշտ էլ պատերազմի է պատրաստվում, որովհետև նրանք կարծում են, թե դա իրենց հողն է, բայց այդ հողն իրենցն է եղել Խորհրդային Միության ժամանակ, իսկ մինչ այդ երբեք չի եղել Ադրբեջանի կազմի մեջ: Ղարաբաղը Արևելյան Հայաստանի մի մասն էր:

– Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում խոսեց նաև «ազգ-բանակ» գաղափարի մասին, որն առաջ է քաշել ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարը: Տեր-Պետրոսյանը խիստ քննադատության է ենթարկում այդ մտահղացումը՝ ասելով, որ Հայաստանը չունի ռեսուրսներ՝ ստեղծելու «ազգ-բանակ»-ի այնպիսի մոդել, ինչպիսին կա, օրինակ, Իսրայելում: Ի՞նչ եք մտածում այս հայեցակարգի մասին: Սա ճի՞շտ որոշում է:

– Գիտեք, հրեական ազգը ամբողջությամբ զինվորական է, բոլորը կռվում են, բոլորը զենք են կրում, նաև տանն են զենք պահում: Իսկ ի՞նչն է խանգարում, օրինակ, Բակո Սահակյանին, որ Ղարաբաղի գյուղերի, հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչները ունենան նռնականետներ, ինքնաձիգներ, ատրճանակներ, և այդ բոլորը հաշվառված լինեն զինկոմիսարիատներում կամ շրջկոմներում: Ժողովուրդը պիտի պատրաստված լինի, և յուրաքանչյուրը պիտի իմանա իր տեղը, և հենց ինչ-որ բան սկսվի, նրանք իսկույն ևեթ վերցնեն զենքը և գնան կռվելու: Ի՞նչն է մեզ խանգարում: Իմիջիայլոց, երբ մենք դեռ բանակ չունեինք, ովքե՞ր էին կռվում. զանազան ջոկատները, այդպես չէ՞: Որտեղի՞ց էին նրանք զենք վերցնում. զինկոմիսարիատներից: Նրանք ստանում էին զենքը, գալիս էին նախարարություն, սնունդ էին ստանում և գնում մարտի: Հետո վերադառնում էին, հանձնում զենքը: Իսկ երբ կազմավորվեց բանակը, արդեն այլ իրավիճակ էր. նրանք այլևս ջոկատներ չէին, բոլորը մտան բանակի կազմի մեջ: Հիմա այդ մարդիկ զինապարտ են, նրանք պիտի պատրաստ լինեն զորակոչվելու: Պետք է կառավարել զինված ուժերը, իսկ ինչ վերաբերում է իսրայելական կամ այլ մոդելներին, ապա յուրաքանչյուր պետություն իր օրենքներն ունի: Ի դեպ, Տեր-Պետրոսյանը ասում է՝ Իսրայելը հանձնեց տարածքները և այլն: Իսկ ի՞նչ արեց Իսրայելը իրականում. Իսրայելը գրավեց Գոլանի բարձունքները Սիրիայից և Սինայ թերակղզին Եգիպտոսից և ասաց Եգիպտոսին. կճանաչես ինձ՝ այդ դեպքում կվերադարձնեմ քո հողերը, եթե ոչ՝ գնա գրողի ծոցը: Եգիպտոսը ճանաչեց Իսրայել պետությունը և արդեն իրավունք չունի պատերազմել օրինական պետության դեմ: Սիրիային ասաց. Գոլանի բարձունքներն իմն են, որովհետև դու անընդհատ հարձակվում ես մեզ վրա Գոլանից: Հեռացրու քո զորքերը և ճանաչիր: Սիրիան չճանաչեց: Եթե չես ճանաչում, ես չեմ վերադարձնում Գոլանի բարձունքները: Ինչո՞ւ է նա բերում հրեաների օրինակը: Ընկեր Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, նա լավ օրինակ է բերում, բայց եթե ուշադիր զննենք, նա սխալ է խոսում: Դա իմ տեսակետն է, ես նրան չեմ քննադատում: Հիմա մենք ասում ենք՝ ես կվերադարձնեմ Կուբաթլին ու մյուս շրջանները, բայց դու ճանաչիր Ղարաբաղի անկախությունը, իսկ նրանք ասում են՝ եկեք վերադարձնենք շրջանները, իսկ հետո, համաձայն Մադրիդյան սկզբունքների, կտեսնենք՝ տա՞նք քեզ անկախություն, թե՞ ոչ: Ալիևն ասում է՝ ես Ղարաբաղին կտամ ինքնավարության ամենաբարձր աստիճանը: Լսեք, Ղարաբաղն արդեն մեկ անգամ ունեցել է ինքնավարություն Ադրբեջանի կազմում, դուք այն հոշոտեցիք, հետո սկսեցիք ոչնչացնել՝ իրականացնելով «Կոլցո» օպերացիան Շահումյանի շրջանում, մորթում էիք բոլոր հայերին: Այդ ժողովուրդը թշնամի է ձեզ համար, ինչպե՞ս կարող եք դուք մեզ ինչ-որ բան տալ, եթե խախտում եք հրադադարը, պատերազմի օրենքները: Չի՛ կարելի հավատալ թուրքերին:

 
 
Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Ամենադիտված