ՌԴ ԶՈւ դիրքերը հատուկ ռազմական գործողության գոտում կայուն են. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԶՈւ դիրքերը հատուկ ռազմական գործողության գոտում կայուն են, շփման գծի բազմաթիվ հատվածներում ռուս զինվորականները բարելավել են մարտավարական դիրքերը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է Аргументы и факты-ն։
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն և վստահ է թվում», - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օպերատիվ հարցերով հանդիպման ժամանակ զեկուցել է նա։
Ըստ Շոյգուի՝ «ռուս մարտիկները պրոֆեսիոնալ կերպով կռվում են, հերոսություն են ցուցաբերում և վստահ են, որ կշարունակեն իրականացնել իրենց ծրագրերը»։
«Շատ ոլորտներում մենք կարողանում ենք բարելավել մարտավարական իրավիճակը։ Ոչ մի տեղ փաստացի առաջընթաց թույլ չի տրվել»,- ասաց նախարարը։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը անհաջող փորձում են հարձակվել տարբեր ուղղություններով։ Ըստ Շոյգուի՝ ամենալարված հատվածներում «կառուցվել է բավականին խորը և խորն էշելոնային պաշտպանություն», որը «այժմ ակտիվ պաշտպանություն» կարելի է անվանել։