ՑԱԽԱԼ-ի ուժերը սպանել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի որդուն. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է երեքշաբթի օրն Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հարձակման արդյունքում, հայտնում է Jewish Press.com-ը։
Հստակեցվում է, որ Հազեմ Իսմայիլ Հանիեն սպանվել է Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումների ժամանակ։
Հանիյե կրտսերին թույլատրվել է 2022 թվականի հուլիսին կնոջ և երկու երեխաների հետ հեռանալ Գազայից՝ Ռաֆահ անցակետով՝ միանալու Թուրքիայում գտնվող ընտանիքի մյուս անդամներին։ Սակայն այդ ժամանակից ի վեր ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին շարունակում էր մուտք գործել ու դուրս գալ անկլավից, գրում են իսրայելական լրատվամիջոցները։