Իսրայելական բանակը Գազայի հիվանդանոցի ռմբակոծության մեջ մեղադրում է «Իսլամական ջիհադին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հիվանդանոցներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել պաղեստինյան անկլավից անհաջող հրթիռի արձակման հետևանքով, և դրա համար պատասխանատու է «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Տարբեր աղբյուրներից ստացված հետախուզությունը ցույց է տալիս, որ «Իսլամական ջիհադը» պատասխանատու է Գազայի հիվանդանոցներից մեկին խոցած հրթիռի անհաջող արձակման համար», - ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թվիթերյան(X) էջում հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները կապ չունեն Գազայի հատվածում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակման հետ․
«Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակվել են բարբարոս ահաբեկիչները, այլ ոչ թե ՑԱԽԱԼ-ը: Նա, ով դաժանորեն սպանեց մեր երեխաներին, սպանում է նաև իր երեխաներին»,- գրել է նա։