Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 18 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ալյասկա՝ Ալյասկայի օր, Ադրբեջան՝ Անկախության օր, Խորվաթիա՝ Փողկապի օր, Ուզբեկստան՝ Սամարկանդ քաղաքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1809-վախճանվել է հայազգի հասարակական գործիչ Մինաս Լազարյանը (Լազարյանների տոհմից):

1895– Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր:

1922 – ծնվել է արձակագիր Բաղիշ Հովսեփյանը:

1958 –ծնվել է  տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

1974– վախճանվել է արձակագիր, թարգմանիչ, դերասան Հանրի Զարյանը:

1984 – ծնվել է բանաստեղծ Գարմարը (Կարեն Մարդանյան):

1984- վախճանվել է հայազգի ուկրաինացի ֆիզիկոս-գիտնական Վիկտոր Աբիյանցը:

1989-Բաքվի մոտ վթարի է ենթարկվել հայ-ադրբեջանական շփման գծից առաջադրանքը կատարած դեսանտայիններով բեռնված տրանսպորտային  Ил-76 ինքնաթիռը, զոհվել են բոլորը՝ ինքնաթիռի անձնակազմի 9 անդամները և 48 դեսանտայինները:

2005- Լեռնային Ղարաբաղում անկախացումից ի վեր առաջին մարդահամարն է անց կացվել: 

2007- Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի անհատ ձեռնարկատերերը տաքսու լիցենզիայի համար տարեկան պետք է վճարեն  25 հազար դրամ, իսկ կազմակերպությունները՝ 200 հազար դրամ:

2008- վերաբացվել է վերանորոգված Սիրահարների այգին, որը  Պողոսյանների ընտանիքի կողմից վարձակալվել է 21 տարով և առաջիկա 17 տարիների ընթացքում այգու բոլոր կարիքները կհոգա «Պողոսյան» հիմնադրամը:

2011-ԱՊՀ-ի ութ երկրներ (այդ թվում Հայաստանը) ազատ առևտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր են կնքել:

2012-Մայր Աթոռում բացվել է նորակառույց մատենադարանը, որի երկհարկանի քարաշեն հսկայական կառույցում տեղակայվել են Մայր Աթոռի 3 գրադարանները և ձեռագրատունը։

2017-կալանավայրի ընդհանուր խցում (չնայած վատառողջ վիճակին) վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:

2018- տասնյակ քաղաքացիներ, ովքեր չնայած արգելքին փորձել են աջ ղեկով ճապոնական մեքենաներ ներկրել Հայաստան, բողոքի ակցիա են անցկացրել Բագրատաշենի անցակետում:

- վախճանվել է  աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ չնայած ձեռք բերված հրադադարի համաձայնությանը մարտերը շարունակվել են, ադրբեջանցիները գրոհ են ձեռնակել Խուդավերինի ջրամբարի ուղղությամբ և գրավել այն:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

31 —բացահայտվել է հռոմեացի ռազմական և քաղաքական գործիչ, պրետորիական գվարդիայի հրամանատար Լուցիի Էլիան Սեյանի դավադրությունը, որին հետևել է դավադրության մասնակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ իրականացված դաժան  հաշվեհարդարը:

1009 — «հոգեկան հիվանդ խալիֆ» Հակիմի հրամանով ավերվել է Աստծո Գերեզմանի Եկեղեցին:

1356– կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել 9-10 բալանոց երկրաշարժ, որի արդյունքում մեծապես վնասվել է շվեյցարական Բազել քաղաքը:

1667 —Ամերիկայում հոլլանդացիների կողմից հիմնադրվել է Բրյուկելենը (հիմա Բրուկլին):

1706– ծնվել է իտալացի երգահան, բազամթիվ օպերաների հեղինակ Բալդասարե Գալուպպին:

1723 —Կոտլին կղզում Պետրոս Մեծի կողմից հիմնադրվել է բալթիական նավատորմի գլխավոր բազա հանդիսացող Կրոնշտադտ ամրոցը:

1741 –ծնվել է  ֆրանսիացի բանակի գեներալ և գրող Շոդերլո դը Լակլոնը:

1777 –ծնվել է  գերմանացի բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1825 —անգլիայում վերջին անգամ կայացել է պետական վիճակախաղի խաղարկություն:

1859– ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անրի Բերգսոնը:

1867– ԱՄՆ-ը  Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան, վճարելով ընդամենը 7,2 միլիոն դոլար:

1892– շահագործման է հանձվել այն ժամանակ աշխարհում առաջին երկար հեռախոսային գիծը` Չիկագո-Նյու Յորք հեռախոսագիծը:

1896 — «Նյու-Յորք Ջորնել» ամսագրում հայտնվել է առաջին կոմիքսը:

1914 —Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում անգլիական  E-3 սուզանավը խորտակվել է գերմանական U-27 սուզանավից տորպեդահարվելու հետևանքով: Սա աշխարհում առաջին դեպքն էր, երբ ճակատամարտում սուզանավը խորտակվել է այլ սուզանավի կողմից:

1922– ստեղծվել է BBC բրիտանական լրատվական ընկերությունը:

1924 —ՍՍՀՄ-ում Սովնարկոմատը որոշում է ընդունել բնակչության ծաղկի դեմ պարտադիր պատվաստումների մասին:

1931– վախճանվել է ամերիկացի գիտնական, գյուտարար, 100-ից ավելի գյուտերի հեղինակ Թոմաս Էդիսոնը:

1941 —Տոկիոյում ձերբակալվել է սեվետական հետախույզ Ռիխարդ Զորգեն:

1944- Հայրենական մեծ պատերազմի ժամնանակ  սովետական զորքերը մտել են Չեխոսլովակիա:

1947 —ՍՍՀՄ-ի Կապուստին Յար փորձադաշտում իրականացվել է առաջին հեռահար բալիստիկ հրթիռի  փորձարկում:

1960 թ. – ծնվել է բելգիացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Ժան-Կլոդ Վան Դամը:

1963 —Ֆրանսիացիների օգնությամբ առաջին անգամ կատուն (Ֆելիսեթ անունով) թռել է տիեզերք:

1968- Մեխիկոյի օլիմպիական խաղերում Բոբ Բիմոնը սահմանել է հեռացատկի համաշխարհային ռեկորդ՝ 8մ 90 սմ:

2000 —սկսվել է  խորտակված «Կուրսկ» ատոմային սուզանավի խեղդված նավաստիների մարմինների վերհանումը:

2007 - Պակիստանում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի  հետևանքով զոհվել է վարչապետ Բենազիր Բհութոն և ևս 150 մարդ:

Կ. Խաչիկյան

Մոսկվայում սաստիկ շոգ է սպասվում Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է էվթանազիայի մասին օրենքը Հուսով ենք՝ մինչև 2026-ի հունիս պատերшզմը կավարտվի. Զելենսկի ՀՀ–ում Չեխիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ 43-ամյա կինը «Զվարթնոց» օդանավակայանում գողացել է օտարերկրացու դրամապանակը Հայաստան կժամանի Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը Զախարովան հայտնել է՝ որն է տարվա բառակապակցությունը Արտակ Զեյնալյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու Խաղաղ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը․ Լավրով Հայաստանը կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնին Սոչիում Հայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարին Սպիտակ տունը հայտարարել է` մտադիր է բիթքոյնի պահուստներ կուտակելՊատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Թրամփը զգուշացնում, Ռուսաստանը սպառնում է Դեպքից ժամեր առաջ էր իմացել երեխայի սեռը․ երեկ վրաերթի հետևանքով մաhացած Սերգեյը 25 տարեկան էր Հայաստանը չպետք է հաշտվի «լցակայանների» քաղաքականության հետ. Վարդան Ոսկանյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում ենԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա. NYTՀայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար Հայաստանում վարակիչ հիվանդության աճ է գրանցվելՎթար՝ Երևանում, բախվել են «Nissan X-Trail» ու «ՎԱԶ 2104», վիրավոր կաԴանակահարության հետևանքով 5 անչափահաս է մաhացել․ ՌԴԱպօրինի գույքի օրենքը խնդիրներ է հարուցելու իշխանության համար Փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մնացել է ՔՊ-ի կոկորդինԳազ չի լինելուՍպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկներն անցան եզրափակիչ փուլԵրևանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր ԱՄՆ դեսպանատունը փակ է Ակտիվ ցիկլոնը Հայաստանում է․ որքա՞ն կշարունակվեն անձրևներըԾանոթ ու միաժամանակ անհայտ … էվերկլեր լիկյորՀԷՑ-ը՝ վաղվա անջատումների մասին«Հայաստանի համար Թուրքական ընդհանուր պետությանը սարերի հետևում չէ» «Այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանն է անվտանգության գլխավոր երաշխավորը» Անչափահասը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել էՀայաստանի առաջին հանրապետության օր․ պատմության այս օրը (28 մայիս)Վերջին զանգի համերգին կռվել են, հետո եկել «կալցեվոյ»՝ «ռազբիրատի»․ մանրամասներ՝ Վեդիի ողբերգական դեպքիցՌուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցել Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը ՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» «Շիշ բռնող»-ը ՔՊ-ում քննություն կհանձնի. նիստ է սպասվում. «Ժողովուրդ» Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում վրդովված են անարդարությունից. ՔԿ նախագահն իրեն է վերագրել դարի հանցանքի բացահայտումը. «Ժողովուրդ» ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ» Լճաշեն համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՌաուլը հեռացել է «Ռեալից» Երևանում «BMW»-ն կոտրել է ավտոլվացման կետերից մեկի պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջՍտամբուլում շատ լավ է. Լավրովն առաջարկում է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակել ԹուրքիայումԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծըՀրաձգություն՝ Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Ամենադիտված