Ադրբեջանում անհանգստացած են. ինչո՞ւ ԱՄՆ-ն դեսպան չի նշանակում Բաքվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում անհանգստության նշաններ կան, որ ԱՄՆ-ը չի շտապում դեսպան նշանակել այդ երկրում:
Ինչպես նշում է haqqin.az-ը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարկ Լիբիի թեկնածությունը ներկայումս սպասում է Սենատում քվեարկության, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը` նրան անվանելով «լիովին արժանի թեկնածու»: «Մարկ Լիբիի 30 տարվա դիվանագիտական փորձը նրան դարձնում է արժանի թեկնածու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, և Պետդեպարտամենտը սպասում է նրա հավանությանը։ Մենք կոչ ենք անում Սենատին հաստատել Մարկ Լիբիին»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում որոշ ժամանակով հետաձգվել էր դիվանագետ Մարկ Լիբիի թեկնածության հաստատումը։ Նրա թեկնածությունը հաստատվել է այդ հանձնաժողովի կողմից, սակայն Սենատի վերջնական հաստատումը դեռ պետք է տրվի։