Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի օրում բռնագաղթեց ԼՂ ողջ բնակչությունը.ԱԳ փոխնախարարի ելույթը՝ Փախստականների կարիքներին նվիրված ծրագրի մեկնարկին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, մասնավորապես, նշել է.

«Շնորհակալ եմ, որ ներկա եք Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին: Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից բախվել է փախստականության խնդիրներին և ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և այլ գործընկերների աջակցությամբ փորձել է անել հնարավորինը՝ օգնելու և թեթևացնելու այն մարդկանց կարիքները, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքն ու տունը, քանի որ վտանգված է եղել նրանց կյանքն ու ազատությունը:

 

ՄԱԿ-ը և բազմակողմ միջազգային համագործակցությունն ավանդապես հիմնված են մարդկային և հասարակական առաջընթացի թեզի վրա, սակայն երեք տասնամյակ հետո նման ծավալի հումանիտար ճգնաժամի բախվելն այլ մտորումների տեղիք է տալիս: Ցավոք, 2023 թ. ընթացքում ՄԱԿ-ը չկարողացավ գործարկել իր վաղ արձագանքման համակարգը, չնայած, որ կային բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ ամիսներ շարունակ կոպտորեն խախտվում են Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքները:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շուրջ 10 ամիս գտնվեց շրջափակման մեջ՝ սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների, վառելիքի բացակայության պայմաններում: Դրան հետևեց ադրբեջանական զինված հարձակումը, որը թիրախավորեց քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Արդյունքում՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում բռնագաղթեց Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը:

Հայաստանն ընդունեց 100.000-ից ավելի մարդ, որոնք լքել էին իրենց տները ժամերի ընթացքում՝ շատերը հնարավորություն չունենալով իրենց հետ վերցնել անգամ առաջին անհրաժեշտության իրերն ու փաստաթղթերը: Շատերի մոտ առկա են առողջական, այդ թվում՝ հոգեբանական լրջագույն խնդիրներ՝ պայմանավորված վերջին ամիսներին բուժօգնության անհասանելիությամբ, թերսնմամբ և մշտապես վախի մթնոլորտում ապրելու հանգամանքով: 100-ից ավելի փախստական լուրջ ֆիզիկական խնդիրներ ունեն ռազմական ագրեսիայից հետո Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ցավոք, այս ողջ ընթացքում, չնայած Հայաստանի ջանքերին, հնարավոր չեղավ ապահովել տեղում ՄԱԿ-ի կառույցների մուտքը: Ադրբեջանը թույլ տվեց սահմանափակ կարգավիճակով ՄԱԿ-ի պատվիրակության այցը այն բանից հետո, երբ արդեն իսկ իրականացրել էր հայերի էթնիկ զտումը:

Այս պայմաններում առավել քան կարևոր է, որ ԼՂ փախստականները զգան՝ իրենք միայնակ և լքված չեն: Կարևոր է, որ նրանք զգան միջազգային աջակցության և համերաշխության ուժը:

Փախստականների համար պետք է գործարկվեն ոչ միայն կարճաժամկետ ծրագրեր, այլ պլանավորվեն նաև միջնաժամկետ աշխատանքներ, ապահովվեն կայուն կենսապայմաններ՝ լուծվեն նրանց կացության, կրթության, աշխատանքի տեղավորման և այլ հարցերը: Կարևոր է նաև նախապատրաստվել գալիք ձմռանը:

Այս առումով առավել քան արժեքավոր է աշխատանքների ճիշտ բաշխման և պատշաճ համակարգման խնդիրը: Կառավարության, մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի առաջնորդությամբ ստեղծված փախստականների համար հումանիտար համակարգման պլատֆորմը ճկուն արձագանքման մեխանիզմ է, որի նպատակն է հնարավորինս արագ և համակարգված լուծումներ տալ փախստականների խնդիրներին՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ:

Ողջունելով Փախստականների կարիքների արձագանքման ծրագիրը՝ պետք է նշեմ, որ այն միտված է աջակցելու Հայաստանի Կառավարության ջանքերին՝ հավասար կերպով օգտագործելով հումանիտար կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներուժը:

Կենտրոնանալով փախստականների պաշտպանության ապահովման և օգնության տրամադրման հարցերի՝ ֆինանսական օժանդակության, կեցության և այլ խնդիրների լուծման վրա՝ Ծրագիրը օժանդակելու է նաև հյուրընկալող համայնքներին՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին՝ երեխաներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերին և այլն:

Փախստականների միջազգային պաշտպանությունը և աջակցությունը ենթադրում են նաև երկարաժամկետ լուծումներ, որոնք ներառում են նրանց կամավոր վերադարձի իրավունքի իրականացումը՝ անվտանգ, արժանապատիվ և ապահով կերպով, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքով:

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ի դեմս պարոն Լըկլերկի և նրա գործընկերների շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ խնդիրը միջազգային ասպարեզում առաջմղելու և արդյունավետ համագործակցության համար:

«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ
Ամենադիտված