Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ զանգում էր, ասում էի՝ Տարո՛ն, էլ ուժ չունեմ, արի, արձագանքում էր՝ գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, մա՛մ». Տարոն Գիվարգիզյանը երազում էր վանահայր դառնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Չափից դուրս խելացի ու մարդասեր է Տարոնս, ծնողասեր, մեծին հարգող, փոքրի հետ փոքր, մեծի հետ՝ մեծ: Երկար տարիներ սպասել ենք նրա ծննդին»,-այսպես է սկսվում իմ ու տիկին Լաուրայի՝ Տարոնի մայրիկի հետ զրույցը, որը որդու մասին անցյալով չի խոսում: Մայրիկն ասում է՝ որդին բավականին լավ էր վաստակում, սակայն 100 դրամը խնայում էր «ինքն իր վրա»:

«Վաստակած գումարը բերում էր տուն, որքան տանն անհրաժեշտ էր, այդքան տալիս էր, մնացածը դնում համակարգչի դարակում՝ մա՛մ, թող մնա այստեղ: Դեպքից հետո եկեղեցու մոմավաճառից եմ իմացել, որ Տարոնը բազմաթիվ ընտանիքների անանուն բարերարն է եղել: Տիկին Կարինեին խնդրել է գտնել ընտանիքների, սննդով այցելել է նրանց, հետո տեսել, թե ինչի կարիք ունեն, օգնել է: Իր հագուստը կարող էր կարգի բերել ու անընդհատ հագնել, երբ իրեն ասում էի, թե ինչո՞ւ նոր հագուստ չես գնում, ախր փող ունես, եթե չունես, կտամ, արձագանքում էր՝ մա՛մ, լավ է, մարդ տարին մեկ անգամ պետք է շոր գնի: Ու այդպես էլ անում էր: Իր ծննդյան օրերին էր նոր հագուստ գնում»,- ասում է տիկին Լաուրան:

Խնայած ողջ գումարը Տարոնը տրամադրում էր այն ընտանիքներին, որոնք, նրա կարծիքով, ավելի շատ ունեին դրա կարիքը, նոր հագուստը կամ ուտելիքը նրա համար երկրորդական էին, ինքն իր համար պարտականություն էր դարձրել ուրիշների մասին հոգ տանելը: «Անգամ պատերազմի դաշտից է զանգել ավագ ընկերոջը՝ երեխեքի կոմունալները վճարիր, մինչև գամ, չմրսեն: Իր մայրը լինելով՝ այնքան բան չեմ իմացել իմ երեխայի մասին»: Տարիներ առաջ է Տարոնը այս տողերը գրել. «Ամեն ինչ անցնելու է, գնա, վերջում մնալու է Քրիստոսը և դու՝ իր առջև»: 2015 թ.-ին, իր դիմումի համաձայն, 12-րդ դասարանը չավարտած, Տարոնը մեկնում է ժամկետային զինծառայության: Մայրիկն ասում է՝ դպրոցի իր «վինետկայի» մեջ բոլորը ճերմակ վերնաշապիկով են, իսկ Տարոնը՝ զինվորական համազգեստով:

«Սա եզակի դեպք է: Երկու ամիս ծառայելուց հետո զորավարժությունների ժամանակ Տարոնի ոտքի հետ կապված լուրջ խնդիր է առաջանում: Երկարատև բուժումից հետո ազատվում է զինծառայությունից: Զինգրքույկի մեջ գրված էր, որ անգամ պատերազմի ժամանակ չպետք է մեկնի մարտի դաշտ: Այդքանը գիտակցելով՝ Տարոնս զինգրքույկը թողնում է տանը և կամավոր, ավտոբուսի մեջ թաքնվելով, որ որևէ մեկն իրեն չնկատի, սեպտեմբերի 28-ին մեկնում է պատերազմ: Սեպտեմբերի 27-ին արթնացավ, մեզ էլ արթնացրեց՝ պատերազմ է: Տարոնս եկեղեցում դպիր է, իր մասին անցյալով չեմ խոսում: Կիրակի էր. գնում է եկեղեցի, հագնում իր սքեմը, կատարում իր ծառայությունը, պատարագն ավարտվելուց հետո տեր հորից օրհնություն է ստանում և անմիջապես մեկնում զինկոմիսարիատ: Այնտեղից իրեն չեն տանում: Ընկերներով անմիջապես ջոկատ են կազմում: Երբ երեկոյան եկավ տուն, սեղան գցեցի, որ հաց ուտի, չկերավ, հացը մի կողմ հրեց՝ «տղերքը կռիվ են տալիս, իսկ ես տաք տան մեջ հաց եմ ուտում»:

Այդ պահին ներսովս սարսափ անցավ, չէի պատկերացնում, որ կարող է այդքան վճռական լինել: Ասացի՝ Տարո՛ն ջան, կարող ես ֆինանսապես, հոգեպես, քո մասնագիտությամբ օգնել, եթե պետք եղավ, բոլորս էլ կգնանք: Այդ պահին լռեց, չպատասխանեց: Հետո առաջարկեցի առավոտյան գնալ և արյուն հանձնել, խիստ հայացքով ինձ նայեց ու արձագանքեց՝ կանայք արյուն են տալիս, իսկ տղամարդիկ գնում են կռիվ»: Տիկին Լաուրան հավելում է՝ Տարոնին ճանաչողները կփաստեն, որ նա սուտ խոսել չէր սիրում, իրեն բնութագրել են որպես «մաքուր մարդ»: Բայց այդ օրը Տարոնը մեզ խաբեց, չնայած, երևի թե մեծամասամբ չի էլ ստել: Ամբողջ օրը տղաների համար սնունդ են փաթեթավորել և սեպտեմբերի 28-ի գիշերով հոգնած ճանապարհ ընկել Ղարաբաղ:

Զանգում էի, միայն ասում էր՝ մա՛մ, քնեք, գալիս եմ, բայց Ղարաբաղի ճանապարհին էր: Հետո զանգերիս չէր պատասխանում: Ավելի ուշ զանգում է քրոջը՝ Տաթև, արդեն Ղարաբաղում եմ, աղջիկս լացակումած սենյակ մտավ, միանգամից ամեն ինչ հասկացա: Տարոնը վերջապես իմ զանգին պատասխանեց՝ մա՛մ, եթե կլսես, խոսեմ, եթե չէ, անջատեմ: «Մա՛մ, կապ չունի, ես եմ գնում, մեր դիմացի հարևանը, թե մեկ ուրիշը, գնում եմ մեր մայրերի ու քույրերի համար, բոլորի համար եմ գնում»: Կապն ընդհատվեց, ու էլ չիմացանք, թե որտեղ է»: Մեկ ամիս Տարոնը մարտնչել է Հադրութում, Վարանդայում: Դեպքը եղել է Մարտունի 2-ում՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, զոհվել է ԱԹՍ հարվածից, տուն «վերադարձել» հաջորդ օրը:

«Այստեղ նոր կոշիկներ է գնել, հագել և ճանապարհ ընկել: Տեղ հասնելով՝ շարքում ժամկետային զինծառայողի կոշիկներն են աչքով ընկնում՝ պատռված, ոտքերը ջրի մեջ: Մոտ է կանչում տղային, կոշիկները հանել տալիս, իր կոշիկները նրան է տալիս, զինվորի հին կոշիկներն էլ ինքն է հագնում: Ասում են, որ անգամ իր հագուստը, բաճկոնը չէր հագնում, տալիս էր ժամկետային զինծառայողներին: Երբ զանգում էր, ասում էի՝ էլ ուժ չունեմ, Տարո՛ն, արի, էլի գնա: Ասում էր՝ «մա՛մ, գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, թաք-թաք երեխեք, մա՛մ: Մա՛մ, ձեզ լավ կնայեք»: Յուրաքանչյուր պահի կարող էր հետ գալ, բայց այլ որոշում է կայացրել»: Տարոնն անկատար երազանքներ թողեց, ուզում էր վանահայր դառնալ: «Հոգևոր ճանապարհն ինքն ընտրեց: 14-15 տարեկանից սկսեց հաճախել Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այնտեղ է ծառայել: Տաթևի վանքի վանահոր՝ հայր Միքայելի մոտ պատվավոր հյուր է եղել: Դեպքից հետո հանդիպել եմ նրա հետ, ասաց՝ Տարոնի նման մաքուր մարդն այս երկրում գործ չուներ:

Առաջին իսկ օրերից որևէ մեկին թույլ չեմ տվել ինձ ցավակցել, ասել եմ՝ ասեք՝ շնորհակալ եմ, որ դու նման տղա ունես: Ես էլի ունեմ ու հպարտ եմ իմ տղայով: Իսկ հիմա նաև Լուսեին ունենք: Երբ սպասում էի Լուսեին, նաև դրանից առաջ Տարոնս գալիս էր երազիս, բայց տղա երեխայի հետ: Աղջիկ էի ուզում ունենալ: Երազիս Տարոնիս ասացի՝ գիտես, չէ՞, որ աղջիկ եմ ունենալու, թեք հայացքով նայեց՝ ի՞նչ անենք, որ աղջիկ է, մա՛մ, էլի ես եմ գալիս: Ամենայն անկեղծությամբ՝ ծնվել է նույն մարդը, բնավորությամբ, արտաքինով այնքան նման են իրար, եթե երկուսի նկարներն իրար կողքի դնենք, ուղղակի չեք տարբերի նրանց: Տանը Լուսեի հետ կանգնում ենք Տարոնի նկարի առջև, ասում եմ՝ պաչիկ արա ապերին, օդային համբույր է ուղարկում, խորը շունչ քաշում, նայում ինձ, իսկ հետո վերև, սկսում ծիծաղել ու խաղալ: Չգիտեմ, թե ինչպես, բայց պարզվեց՝ ուժեղ մարդ եմ: Նման տղա ունենալով, այս ցավին հանդիպելով՝ կարողացա բազմաթիվ մայրերի օգտակար լինել, օգնել, որ ոտքի կանգնեն: Իմ նշանաբանը կարծես դարձավ՝ ուղղված նաև բոլոր մայրերին՝ մա՛մ, ապրի, որ ես ապրեմ: Ինձ շատ են ասում, որ ուժեղ եմ, բայց չգիտեմ, թե ուժս որտեղ է»:

Հ. Գ. - Տարոն Գիվարգիզյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ
Ամենադիտված