Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ուժերն են ճիշտ քարոզարշավ իրականացնում, և ովքե՞ր կհայտնվեն խորհրդարանում. պարզաբանում է Արմեն Բադալյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքական ուժերը քարոզարշավ ասելով՝ հիմնականում հասկանում են, որ պետք է գնան գյուղից գյուղ ու իրենց մտքի գոհարները ներկայացնեն ընտրողներին, և ոչ ավելին։ Այսինքն՝ որևէ նորություն, էներգետիկա քաղաքական ոչ մի ուժ չունի։ Իհարկե, սա չի նշանակում, որ եղած ուժերն անարդյունավետ են աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում նախընտրական քարոզարշավն այսպես գնահատեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նկատելով, որ կան ուժեր, որոնք եղած պայմաններում արդյունավետ են աշխատում, կան, որ անարդյունավետ են աշխատում, կան ուժեր, որ արդյունավետ, բայց սխալ են աշխատում, և կան ուժեր, որ ճիշտ, բայց ոչ արդյունավետ են աշխատում։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ քաղաքական ուժերից ոչ մեկը հասարակությանը համոզելու ոչինչ չունի.

«Այստեղ ընդամենը գնում է կա՛մ ընտրակաշառքի բաժանում, կա՛մ փողի խոստում. ուրիշ ոչինչ։ Իհարկե, կան ուժեր, որոնք փորձում են գաղափարական խնդիրներ առաջ քաշել, բայց տարբեր պատճառներով՝ դա նրանց մոտ չի հաջողվում։ Միանշանակ է, որ ընտրակաշառքի գործոնն ավելի շատ է աշխատում, քան գաղափարականը՝ ելնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից։ Օբյեկտիվն այն է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին վատ է, ու ելնելով դրանից և նախկինում եղած անարդյունք փորձերից՝ հասարակությունը նախընտրում է ընտրակաշառքը։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ ընտրական գործընթացին մասնակցող ուժերից և ոչ մեկը չկարողացավ որևէ քաղաքական գործոն առաջարկել, որը կփոխարիներ ընտրակաշառքին»։

Մեր զրուցակցին խնդրեցինք մասնագիտական գնահատական տալ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավին։

Հայաստանի հանրապետական կուսակցության  (ՀՀԿ) քարոզարշավն իրականացնող վարչապետ Կարեն Կարապետյանը, ըստ քաղտեխնոլոգի՝ համառորեն կառչած մնաց կառավարչի իր կերպարից և այդպես էլ չցանկացավ քաղաքական գործիչ դառնալ, ինչի արդյունքում նրա էներգետիկա էականորեն նվազում է։

«Նախընտրական քարոզարշավի սկզբնական շրջանում ինչ-որ չափով եթե ոգևորություն կար, որը, իհարկե, սկսել էր խամրել՝ համեմատած նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա հետ, երբ նրան վարչապետ նշանակեցին, ապա հիմա նրա նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, քանի որ չլինելով քաղաքական գործիչ, այլ լինելով մենեջեր, նա չի կարողանում քաղաքական հետագա ընթացք նախանշել։ Նա հիմնականում խոսում է կառավարման վատ համակարգի և ապագայում ստանալիք ինչ-որ ներդրումների մասին, այսինքն՝ ընտրակաշառքի ձևերից մեկն է կիրառում։ Դա ցույց է տալիս, որ ընտրական գործընթացի վերաբերյալ պատկերացում նա չունի։

Իսկ խոստումներն այլևս դերակատարում չունեն, որովհետև մեկ այլ կառույցի ղեկավար կոնկրետ մարդկանց է օգնում, և, եթե մարդկանց առաջարկում ես կոնկրետ օգնություն, այլ ոչ վերացական ներդրումներ, նրանք գնում են դեպի անմիջական օգնությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտպանության և արդարադատության նախարարների մասնակցությունը քարոզարշավին որևէ բան չի փոխում, և ըստ մասնագետի՝ նրանք ասես վարչապետի «դամ քաշողները» լինեն։

Հետևաբար` ՀՀԿ-ի կոպիտ սխալը նա համարում է այն, որ նախընտրական գործընթացը պետք է քաղաքականացնեին, քանի որ այս պահին դա նրանց անհրաժեշտ է. «Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն արդյունավետ և ճիշտ չի վարում իր ընտրարշավը»։

«Ծառուկյան» դաշինքը, ըստ նրա՝ ճիշտ չի վարում իր քարոզարշավը, բայց այն արդյունավետ է. «Նրա նախընտրական քարոզարշավը կարող էր ավելի խորքային լինել, բայց հաշվի առնելով ուժերի ներկա կոնֆիգուրացիան, քաղաքական դաշտում եղած ուժերի առաջարկությունները, ամենաարդյունավետը ստացվում է «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը, որը լիարժեք չէ, բավականին թույլ է։ Ենթադրություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքը կարող է ԱԺ-ում առաջինը լինել։ Չեմ կարող ասել, որ մեծամասնություն կունենա, բայց կարող է ՀՀԿ-ից ավելի շատ ձայն ստանալ, որովհետև ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի և ՕՐՕ-ի համար, սա, բացի ամեն ինչից, նաև նախագահական ընտրարշավի տարրեր է պարունակում։ Եվ փաստորեն, «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը նախագահական ընտրարշավի տարրեր օգտագործելով՝ շատ ավելի արդյունավետ է քարոզարշավն անցկացնում, քան ՀՀԿ-ն»,- ասաց Ա. Բադալյանը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վիճակը, նրա խոսքով՝ բավականին լուրջ է, որովհետև հենց սկզբից նրանք սխալ ճանապարհով գնացին.

«Ցանկանում էին մեգադաշինք ձևավորել, սակայն, դա չհաջողվեց։ Երկրորդ անհաջողությունն այն էր, որ այդ մեգադեմքը չունեցավ։ Եթե ՀՀԿ-ն փորձում է` վարչապետի, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանի դեմքով հանդես գալ, ապա նրանք փորձում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմքով հանդես գալ, սակայն հաշվի չեն առնում, որ նա բավականին թույլ քաղաքական գործիչ է։ Սեյրան Օհանյանին չի հաջողվում և չէր էլ կարող հաջողվել մի քանի ամսվա ընթացքում իր քաղաքական կերպարը ռեբրենդինգի ենթարկել ու նոր բրենդով հանդես գալ։ Դիտարկումները ցույց են տալիս, որ նրա՝ 7%-ի հաղթահարումը շատ կասկածելի է։ Նրանք ընտրողներին ոչինչ չունեն ասելու, բացի այն ծեծված արտահայտությունից, որ բոլորն են ասում՝ երբ մենք գանք՝ լավ կլինի։

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքն, ըստ նրա՝ փորձեց գաղափարական ուղղությամբ գնալ՝ առաջ քաշելով Արցախի հարցի խաղաղ կարգավորումը, բայց դա արդյունավետ չստացվեց. «Ինչքան էլ փորձեցին՝ չկարողացան արդյունավետորեն հասկացնել, թե ինչու է խաղաղություն պետք, և եթե, օրինակ՝ Աղդամի շրջանը վերադարձրիր Ադրբեջանին, արդյո՞ք դա նշանակում է, որ  Հայաստանում պարենամթերքի ներկրման մենաշնորհը կվերանա։ Այսինքն՝ ՀԱԿ-ՀԺԿ-ն չկարողացավ կապել Արցախի հարցը՝ Հայաստանի տնտեսական վիճակի լավացման հետ, երկրորդ՝ չկարողացավ ներկայացնել, որ դա իր ծրագիրը չէ, այլ իշխանության ծրագիրն է։ Դա իրենց թերությունն է։ Այս սխալների պատճառով խիստ կասկածելի է, որ այս ուժը կմտնի խորհրդարան»։

«Ազատ դեմոկրատների» թերությունը Ա. Բադալյանը համարում է այն, որ նրանք հանդես են գալիս՝ որպես ընդգծված արևմտամետներ, ինչը երկու լուրջ խնդիր է առաջացնում. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ դու չես կարող քեզ ճանաչելի դարձնել, որովհետև քեզնից բացի` ևս 7 հոգի փորձում ենք իրենց ճանաչելի դարձնել։ Երկրորդ՝ նրանք դա պետք է անեին 2012 թվականին, երբ մտան խորհրդարան։ Այսինքն՝ հիմա 1 ամսվա մեջ ուզում են անել այն, ինչ 5 տարվա մեջ չեն արել. դա չի ստացվի։ Նրանք ունեն ճանաչողության լուրջ խնդիր. այսօր շատերը չգիտեն էլ, թե ովքեր են ազատ դեմոկրատները։ Բացի այդ՝ երբ նայում ես նրանց արևմտամետությունը և տեսնում ես, թե ովքեր են այնտեղ ընդգրկված… շատ դեպքերում ասում ենք՝ ախր, դուք ի՞նչ կապ ունեք արևմտամետության հետ, էլի։ Այնտեղ շատ դեպքերում վարկաբեկված կամ հոգնած, նախաթոշակային կամ թոշակային տարիքի մարդիկ են, որոնք չեն կապվում Արևմուտքի հետ։ Դրա համար, նրանց խորհրդարան մտնելը խիստ կասկածելի է»։

Կոմունիստական կուսակցությանն անդրադառնալն անգամ նա ավելորդ համարեց, որովհետև ըստ նրա՝ այնտեղ նախկինի հուշերն են. «Թոշակառուները, որ կարող էին լինել նրանց ընտրազանգվածը, գումար են վերցնում ու քվեարկում ՀՀԿ-ի օգտին»։

Հայ Հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), նրա կարծիքով՝ լուրջ պրոբլեմ ունի, որովհետև չի կարողանում որևէ բան առաջարկել. «Նրանք անընդհատ ասում են՝ Սահմանադրությունը մենք փոխեցինք. հա, որ փոխեցիք՝ ի՞նչ։ Հասարակության մոտ Սահմանադրության փոփոխությունը որևէ դրական բանի չհանգեցրեց. նույն կոռուպցիան է, նույն քաշքշուկն է, նույն մենաշնորհներն ու նույն դատաիրավական համակարգի բացակայությունն է։ Դրա համար նրանք լուրջ պրոբլեմ ունեն, առավել ևս, որ ասոցիացվում են իշխող ուժի՝ ՀՀԿ-ի հետ, իսկ ՀՀԿ-ին ձայն տվողը ՀՅԴ-ին ձայն  չի տա։ Եթե Բաղրամյան  26-ը լուրջ քայլեր չձեռնարկի, ապա շատ հավանական է, որ ՀՅԴ-ն չմտնի խորհրդարան։ Իհարկե, նրանք միշտ նշում են, որ ունեն կայուն ընտրազանգված, բայց մոռանում են, որ կայուն ընտրազանգվածի ծավալներն են կարևոր, ոչ թե դրա առկայությունը»։

«Հայկական Վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ), ըստ նրա՝ առաջարկում է 30 կետ, որը հոգնում ես նույնիսկ լսել. «Բայց հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական գործընթացը քաղաքական բովանդակություն չունի՝ նրանք առաջարկում են պոպուլիստական ծրագիր։ Ի դեպ, պոպուլիստականը վատ իմաստ չունի, պոպուլիստական բոլորն են առաջարկում։ Այնպես չէ, որ ՀՎԿ-ն պոպուլիստական ծրագրեր է առաջարկում, իսկ մյուսներինը խիստ իրատեսական են։ Ուղղակի ՀՎԿ-ի համար պոպուլիստականն ավելի դրական է, որովհետև կարողանում են շատ պարզ ձևով ներկայացնել մի քանի քայլեր, իսկ աղքատ հասարակության մեջ պոպուլիզմն աշխատող մեթոդ է։ Դրա համար, հավանական է, որ նրանք կանցնեն խորհրդարան, եթե նրանց չխանգարեն ՀՀԿ-ականները»։

«ԵԼՔ» դաշինքի մոտ էլ, ըստ մեր զրուցակցի՝ տարօրինակ իրավիճակ է. «Ստացվեց, որ դաշինքի ղեկավար դարձավ Էդմոն Մարուքյանը, բայց, փաստորեն, քարոզարշավը կատարում է Նիկոլ Փաշինյանը։ Դա կարող է դրական արդյունք տալ, որովհետև նրանք շեշտը դնում են ընդամենը մի բառի վրա՝ ելք կա, ինչն անճար հասարակության համար, որը ոչ մի ելք չի տեսնում, կարող է աշխատել՝ հաշվի առնելով նաև այն, որ քարոզարշավը գաղափարական չէ։ Եթե գաղափարական լիներ, նրանց այդ ռազմավարությունը չէր աշխատի։ Բայց քանի որ ապագաղափարական է, նրանց այդ բառը կարող է աշխատել»։

Ամփոփելով` քաղտեխնոլոգն ասաց, որ խորհրդարան կմտնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, չեն մտնի՝ կոմունիստներն ու ազատ դեմոկրատները, իսկ մյուսների խորհրդարան մտնել-չմտնելը՝ 50-50% է։

 

 

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Ամենադիտված