ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել պատերազմ չսկսել «Հեզբոլլահի» հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները մասնավոր կերպով Իսրայելին կոչ է անում ռազմական արշավ չսկսել «Հեզբոլլահի» դեմ, քանի որ իսրայելական բանակի սխալը կհանգեցնի շատ ավելի մեծ պատերազմի, գրում է Times of Israel-ը։
«Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Իսրայելին կոչ է անում ռազմական արշավ չսկսել «Հեզբոլլահի» դեմ, մինչդեռ Վաշինգտոնն աշխատում է կանխել շարունակվող պատերազմի տարածումը Գազայի սահմաններից դուրս։ Իսրայելի պաշտպանության բանակի սխալը Լիբանանում կարող էր շատ ավելի լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ»,- գրում է թերթը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու պաշտոնյաների:
Ըստ Times of Israel-ի՝ պաշտոնյաները բացատրել են, որ ԱՄՆ-ն «ընդունում է, որ Իսրայելը «պետք է արձագանքի «Հեզբոլլահի» կողմից իր հյուսիսային սահմանի վրա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո աճող հարձակումներին»:
Պարբերականը, վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնում է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել միանալ իսրայելական բանակին «Հեզբոլլահի» դեմ պայքարում, եթե շարժումը «պատերազմ սկսի Իսրայելի դեմ»։
Չորեքշաբթի գիշեր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, կապված Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման հետ, հայտարարել է «Զայրույթի օր» և իր կողմնակիցներին զանգվածային ցույցերի կոչ է արել։