Իսլամական դիմադրությունը հարվածներ է հասցնում Էրբիլում և Դեյր էզ Զորում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին. Al Manar
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում «Իսլամական դիմադրությունը» ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Իրաքի և Սիրիայի մի շարք շրջաններում գտնվող ամերիկյան բազաների վրա, գրում է լիբանանյան Al Manar լրատվամիջոցը։
«Մասնավորապես, Իսլամական դիմադրությունն անօդաչու թռչող սարքի հարված է հասցրել Հարիր (Էրբիլ) քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազային։
Իրաքում իսլամական դիմադրությունը հրթիռակոծել է նաև Դեյր էզ Զորի հյուսիս-արևելքում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում գտնվող ամերիկյան ռազմաբազան:
Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Թանֆում գտնվող ամերիկյան ռազմաբազան նույնպես Իրաքում Իսլամական դիմադրության անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել»,- հայտնում են լրատվամիջոցները։