Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Խոհարարի միջազգային օր, Վիճակագրության միջազգային օր, Քենիա՝ Քենիաթայի օր, Ռուսաստան՝ Ռուս կապավորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1735 –ծնվել է  բժիշկ Պետրոս Քալանթարյանը։

1797- վախճանվել է  հայազգի պատմաբան Կղեմենս Խոդիկևիչը։

1819 –ծնվել է հայկական ծագումով լեհ դաշնակահար Կարոլ Միկուլին (Կարոլ Պստիկյան)։

1890- ծնվել է սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ Տիգրան Խրլոպյանը։

1899 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։

1913- ծնվել է ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբ Հակոբյանը։

1913- վախճանվել է անասնաբույծ Ալեքսանդր Քալանթարը։

1921– Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ, որով հրաժարվել է Թուրքիայի դեմ պայքարից և իր զորքերը հանել է Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստացի թուրքերին տրվել է հայկական նոր կոտորածների հնարավորություն:

1925– վախճանվել է  ազատագրման շարժման գործիչ Արմենակ Եկարյանը, որը հանդիսացել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։

1929-ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմը պաշտոնապես հայտարարել է համընդհանուր կոլեկտիվացման գործընթացի մասին։

1970- կայացել է ԽՍՀՄ-ում ամենահայտնի «Սպորտ Լոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը:

1989 —Լենինականի տակ վթարվել է Ուլյանովսկի Մարդատար ավիացիայի Ил-76 ինքնաթիռ, որի արդյունքում զոհվել է 15 մարդ։

1994– տպագրվել է հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային «9-րդ Հրաշալիք» ամսաթերթի  առաջին համարը:

2002-Հայաստանի 654 համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

2003-ՀԳԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի և Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտների շենքերի դիմաց  բողոքի ցույց են կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ: 

2007- Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12-րդ ռաունդում տեխնիկական նոքաուտով հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ` նվաճելով IBO վարկածով առաջին թեթև քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ IBF վարկածով Ասիական և Խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնի կոչումը:

2008- Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ։

2009- Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:

2012-«Տառ-Քարեր» պուրակի բարձրադիր մասում տեղի է ունեցել Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը:

2022- Ռուբեն Վարդանյանը տվել է համաձայնություն աշխատել Արցախի Հանրապետության պետ​​նախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1517 —պորտուգալացի ազնվական ֆերնան Մագելանը ժամանել է Սևիլիա և ծառայության անցել իսպանական թագին։

1616 — ծնվել է դանիացի անատոմ Թոմաս Բարտոլին, որը հայտնագործել է մարդու լիմֆատիկ համակարգը։

1671 —Նոր ֆրանսիայի (Հյուսիասային Ամերիկա) բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել ամուսնանալ միայն ֆրանսուհիների հետ։

1696 —Ռուսաստանում բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել մշտական գործող ռուսական նավատորմ։

1774 —ամերիկյան Մայրցամաքային Կոնգրեսն էմբարկո է դրել Մեծ Բրիտանիայի հետ առևտրի վրա։

1803 —ԱՄՆ-ի սենատը հաստատել է ֆրանսիական Լուիզիանիայի գնման գործարքը։

1818- Անգլիայի և ԱՄՆ-ի միջև որոշվել է, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև  սահմանը պետք է անցնի հյուսիսային 49-րդ զուգահեռականով։

1842– տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան:

1900 –ծնվել է անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Ջեկ Լինդսեյը։

-Ամուդսենի արշավախումբն ուղևորվել է Հարավային Բևեռ։

1916– Սևաստոպոլում պայթել է «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը:

1944- խորհրդային բանակը և հարավսլավական պարտիզանները համատեղ ազատագրել են Բելգրադը։

1964 — «Ռոլլինգ Սթոունը» առաջին համերգն է տվել Փարիզում, որի արդյունքում ծագած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 150 մարդ։

1964 –վախճանվել է  ԱՄՆ-ի 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1968– ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացել է հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ:

1971– ծնվել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը:

1977 –ծնվել է ամերիկա-կանադացի ջութակահարուհի Լեյլա Յոզեֆովիչը։

1982– Մոսկվալի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որի հետևանքով զոհվել է 66 և վիրավորվել 61-ը մարդ:

1991 —Բորիս Ելցինը հայտարարել է ԽՍՀՄ Արտգործնախարարության ֆունկցիաների փոխանցումը Ռուսաստանի Արտգործնախարարությանը։

1993- Հոլլանդիայի կառավարությունը որոշել է արգելել մարիխուանայի վաճառքը արտասահմանյան զբոսաշրջիկներին, սակայն այդ արգելքը չի վերաբերվել տեղաբնակներին։

2011- լիբիացի ապստամբներն իր հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսել և սպանել երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆֆիին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը»
Ամենադիտված