Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հողմափակիչ թիկնոց

ՖՈՏՈ

Հողմափակիչ թիկնոցը (ռուսերեն Ветровка) բարակ, հողմակայուն նյութից պատրաստված վերնազգեստ է, որը ոչ միայն պահպանում է մարմնի ջերմությունը, այլ նաև թույլ է տալիս մարմնին շնչել: Զգեստապահարանի այդ տարրը, միշտ չէ, որ այնպիսին է եղել, ինչպիսին հիմա մենք տեսնում ենք դրան: 
Հողմափակիչ թիկնոցի պատմությունը սկսվել է 19-րդ դարի սկզբին։ Այն ժամանակ ծովագնացությունն ու ձկնորսությունը շատ զարգացած էին, սուր էր դրված նավաստիների առողջության պահպանման հարցը։ Սառը ծովի ալիքների պատճառով խոնավ էր և ցուրտ, և մարդիկ չէին կարող երկար ժամանակ մնալ նավի տախտակամածին ու աշխատել: Առագաստից անջրանցիկ բաճկոն ստեղծելու գաղափարը պատկանում է նավերի դերձակներին: Ցավոք, հողմափակիչ թիկնոցի առաջին ստեղծողի անունը և ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Ինչ որ է, մարդիկ առագաստի մնացորդներից կարել են լայն թիկնոց, որը ուներ առաձգական ժապավեններ թևերին ու գոտկատեղին, կողային գրպաններ և գլխանոց: Կտորը ներծծում էին խեժով և «ծխեցնում» կրակի վրա, ուստի այն դառնում էր շատ դիմացկուն, հողմակայուն և անջրանցիկ, բայց ձեռք էր բերում մի նշանակալի թերություն: Այն ծանր էր, բացի դա մաշկը չէր շնչում, իսկ էսթետիկ գեղեցկության մասին էլ ընդհանրապես խոսք չկար։
Որոշ ժամանակ անց նման բաճկոններ պատրաստելու գաղափար է ի հայտ եկել նաև ցամաքում, բայց դրանց ուղղակի նպատակը, որն է քամուց պաշտպանությունը, անցել է երկրորդ պլան, իսկ առաջին պլանում հայտնվել է գեղեցկությունը։ Հողմափակիչ թիկնոց սկսել են կարել շատ նուրբ, բայց միևնույն ժամանակ թանկարժեք նյութից՝ մետաքսից։ Դրանք արագ են ժողովրդականություն ձեռք բերել Փարիզի հարուստ խավերի շրջանում: Բայց 1929 թվականին Եվրոպայում սկսվել է ճգնաժամ, թանկարժեք գործվածքներն այլևս հասանելի չէին, և դրանցից հագուստ կարելը չափազանց անշահավետ էր դարձել։ Այնուհետև 1930 թվականին, հանրահայտ Կոկո Շանելն է նորաձևության մեջ ներմուծել ժիլետներ, «ծովային» ծալքավոր տաբատներ և, իհարկե, հողմափակիչ թիկնոցներ, որոնք շատ էին հիշեցնում նավաստիների կրածները, բայց միայն կտրվածքով և ոճով։ Շուտով Ֆրանսիայի փողոցներում հայտնվել են սպիտակ հողմափակիչներով կանայք։ Ճգնաժամից հետո զգալի թռիչք է նկատվել այդ թիկնոցների պատմության մեջ: Դա պայմանավորված էր նրանով, որ եվրոպացիներին առաջին անգամ թույլատրվել էր տարեկան վճարովի արձակուրդ՝ ութ օր, որը նրանք փորձում էին անցկացնել ծովի ափին կամ ակտիվ հանգստանալով։ Միաժամանակ սկսվել են բացվել զբոսաշրջության, ձկնորսության և հանգստի զգալի թվով խանութներ։ Հողմափակիչը դարձել է հանրաճանաչ ապրանք: Դրանք սկսել են կարել պարաշյուտի մետաքսից։ Նյութը շատերի ճաշակով էր, և ամենակարևորը, այն շատ դիմացկուն էր և թեթև, վառ գույները եռանդ էին հաղորդում հանգստացողների զգեստապահարանին, իսկ որոշ հանգստի ձևերի համար, օրինակ ժայռամագլցումը, այն կենսական նշանակություն ուներ:
Ներկայիս, ժամանակակից տեսքով, հողմափակիչ թիկնոցը հայտնվել է միայն 1965 թվականին, և ստեղծվել է այն դիզայներ Լեոն-Կլոդ Դյուամելի կողմից։ Դա սենսացիա էր դարձել այն պատճառով, որ այն կշռում էր ընդամենը 40 գրամ, ինչը, օրինակ, կարևոր դեր էր խաղում մարզիկների համար։
Մեկ այլ դիզայներ՝ Ջեֆ Հոլիսթերը, Nike-ի համար է մշակել հողմափակիչ, որը մարզիկներն առաջին անգամ կրել են 1980 թվականի Օլիմպիական խաղերից առաջ որակավորման մրցավազքերի ժամանակ:
Մեր օրերում հողմափակիչ թիկնոցները պատրաստվում են տարբեր նյութերից գույների լայն տեսականիով, սակայն ոճը գրեթե անփոփոխ է: Այժմ ամենատարածված գործվածքներն են պոլիեսթերը, նեյլոնը, բամբակը և թավիշը: Նշենք, որ վերջին երկուսը պաշտպանում են քամուց ու ցրտից, բայց ոչ  անձրևից։ Զգեստապահարանի այդ տարրի ֆունկցիոնալությունը նույնպես մեծացել է։ Այժմ դրանք ունեն կլիմայի կառավարման ֆունկցիա, ներկառուցված ականջակալներ, լապտերներ, ներկառուցված արևային մարտկոցով աշխատող բջջային հեռախոսների լիցքավորիչներ և այլն։ Համապատասխանաբար, գների շրջանակը ևս բավականին լայն է՝ սկսած շատ բյուջետային տարբերակներից մինչև շքեղ դիզայներական թիկնոցներ, քանի որ գրեթե յուրաքանչյուր իրեն հարգող նորաձևության դիզայներ այն ներառում է իր հավաքածուի մեջ։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ»
Ամենադիտված