Թուրքիայի արտգործնախարար. Գազայի հատվածի ճգնաժամը կարող է տարածաշրջանում էլ ավելի մեծ պատերազմի հանգեցնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածում առկա ճգնաժամը կարող է ավելի լայնածավալ պատերազմի հանգեցնել տարածաշրջանում, եթե չլուծվի, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մեր առջև երկու տարբերակ կա՝ կա՛մ ճգնաժամը կլուծվի և կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության, կա՛մ մեզ սպասում է սարսափելի այլընտրանք՝ տևական և լայնածավալ պատերազմ տարածաշրջանում և անկայունություն»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա, տարածաշրջանային լայնածավալ հակամարտությամբ աղետալի սցենար ոչ ոք չի ցանկանում։