Հետաքրքիր փաստեր սիրո վերաբերյալ, որոնց մասին դուք չեք մտածել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍերը հուզիչ, անհավանական, գլուխ պտտեցնող զգացմունք է, ինչպես նաև հիանալի ցավազրկող:
Առաջարկում ենք սիրո մասին 7 հետաքրքիր փաստեր, որոնց մասին դուք չեք մտածել:
1 Մոնոգամ հարաբերություններ գոյություն ունեն ամբողջ կենդանական աշխարհում: Զուգընկեր ամբողջ կյանքի համար գտնում են ոչ միայն մարդիկ, այլև գայլերը, կարապները,ալբատրոսները և նույնիսկ տերմիտները: Եվ սա միայն ցուցակի սկիզբն է…
2 Ուզո՞ւմ եք լավ տպավորություն թողնել: Դուք ունեք 4 րոպե: Հետազոտողները պարզել են, որ մենք որոշում ենք ընդունում 4 րոպեում՝ մեզ դուր է գալիս մարդը, թե ոչ: Ավելին՝ ձայնի տոնը և արագությունը ավելի կարևոր են դառնում, քան բառերը:
3 Երբ սիրահարները նայում են միմյանց աչքերին, նրանց սրտի զարկերը սինխրոն են դառնում: Դրան հասնելու համար բավական է 3 րոպե
5 Սերը հիանալի ցավազրկող է: Դա հնարավոր է օքսիտոցին հորմոնի շնորհիվ, որը ակտիվ արտադրվում է գրկախառնությունների ժամանակ: Հետաքրքիր է, որ ցավը կարող է նվազել, եթե ուղղակի նայում են սիրելիի նկարին:
6 Ենթագիտակցորեն մարդիկ զուգընկեր են ընտրում այնքան գրավչություն ունեցողին, որքան որ ունեն իրենք: Դա վերաբերում է ոչ միայն արտաքինին: Դրանք կարող են չեզոքացնել այնպիսի սոցիալական հատկությունները, ինչպիսիք են հարստությունը, հայտնիությունը և ինքնավստահությունը:
7 Մոտիկություն + կիրք + պարտականություն = կատարյալ սեր: Ամերիկացի հոգեբան Ռոբերտ Ստերնբերգը երկար տարիներ ուսումնասիրել է սիրային հարաբերությունների դինամիկան և մշակել սիրո եռանկյունային տեսությունը: Մոտիկությունը իր մեջ ներառում է միասնականության և էմոցիոնալ կապվածության զգացումը: Պարտականությունը որոշումն է մնալ մարդու հետ երկար ժամանակով և կազմել ապագայի միասնական պլաններ: